25-10-2026 / 16:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Զվարթնոցից»՝ Բազել, Վառնա և Վալենսիա․ «Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսում

2026/09/09 09:45
Հայաստան, Տնտեսություն

«Wizz Air» ավիաընկերությունը հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կտեղակայի իր չորրորդ օդանավը։ Դրա շնորհիվ ավիաընկերությունը Երևանից երեք նոր ուղղությամբ չվերթներ կիրականացնի։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Դեկտեմբերի 18-ից «Wizz Air»-ը Երևանից շաբաթական երեք անգամ չվերթներ կիրականացնի դեպի Բազել՝ Շվեյցարիա, իսկ դեկտեմբերի 19-ից՝ դեպի Վալենսիա՝ Իսպանիա։ Վառնա՝ Բուլղարիա ուղղությամբ չվերթերը նախատեսվում է սկսել 2027 թվականի հունվարի 6-ից՝ շաբաթական երկու անգամ։

Ավիաընկերությունը նախատեսում է նաև ավելացնել Երևանից դեպի Պրահա և Մեմինգեն գործող ուղղություններով չվերթների հաճախականությունը։ Դեկտեմբերի 17-ից Պրահա չվերթերը կիրականացվեն շաբաթական մինչև հինգ անգամ, իսկ Մեմինգեն՝ մինչև չորս անգամ։

«Wizz Air»-ը Հայաստանում առաջին օդանավերը տեղակայել է 2025 թվականի հոկտեմբերին։ Ներկայում ավիաընկերությունը Երևանում ունի երեք օդանավ։ Չորրորդ օդանավի տեղակայմամբ նախատեսվում է ընդլայնել Երևանի բազան և ստեղծել 40 նոր աշխատատեղ։

Նոր ուղղություններով չվերթների տոմսերի արժեքների վերաբերյալ տեղեկություն չի ներկայացվել։

Tags: Հայաստան
Նախորդ Լուրը

Էյֆելյան աշտարակի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

Հաջորդ Lուրը

Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազան

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Ադրբեջան

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23/10/2026
Միջազգային

Եվրոպան ձմռան շեմին պատմականորեն գազի ամենացածր պաշարներն ունի

23/10/2026
Հաջորդ Lուրը

Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)