Պենտագոնն այս աշնանը նախատեսում է Մերձավոր Արևելք ուղարկել ծովային հետևակի նոր էքսպեդիցիոն գումարտակ, որը կտեղակայվի Իրանի մերձակայքում։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։
Նոր ստորաբաժանումը կփոխարինի ծովային հետևակի 11-րդ էքսպեդիցիոն գումարտակին, որի կազմում շուրջ 2400 զինծառայող կա։ Հունիսից այն տեղակայված է Իրանի մերձակայքում՝ Արաբական ծովում գտնվող երեք խոշոր դեսանտային նավերի վրա։
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ծովային հետևակի նոր գումարտակի տեղակայումն ամերիկյան ուժերի պարբերական ռոտացիայի շրջանակում է։
WSJ-ի տվյալներով՝ Պենտագոնը նաև մինչև 2027 թվականը երկարաձգում է Մերձավոր Արևելքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների տեղակայումը և պատրաստվում է փոխարինել կործանիչների էսկադրիլիաները։







