Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը Աֆղանստան կատարած այցից հետո մեկնել է Պակիստան։ Իսլամաբադում նա հանդիպել է Պակիստանի բանակի շտաբի պետ, մարշալ Ասիմ Մունիրի և Պակիստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ասիմ Մալիքի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Պակիստանի միջև հարաբերությունների ընթացիկ վիճակն ու համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Օրակարգում, մասնավորապես, եղել են ԱՄՆ-ի և Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, Մերձավոր Արևելքում լարվածության աճը և պատերազմի հնարավոր քաղաքական, անվտանգային ու տնտեսական հետևանքները տարածաշրջանի երկրների համար։ Քննարկվել են նաև հակամարտության՝ այլ երկրներ և տարածաշրջաններ տարածվելու ռիսկերը, այդ թվում՝ Եմենում և Սաուդյան Արաբիայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Կողմերը անդրադարձել են նաև վերջերս կնքված Մեքքայի համատեղ ռազմական համաձայնագրին և դրա շրջանակում համագործակցության հետագա հնարավորություններին։
Հանդիպումների ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել Թուրքիայի և Պակիստանի միջև անվտանգության ու հետախուզության ոլորտներում առկա համագործակցությունը։








