01-10-2026 / 11:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում արգելափակվել է առաջատար անկախ լրատվամիջոցներից մեկը՝ T24-ը

2026/10/01 09:29
Թուրքիա, Կարևոր, Հասարակություն, Քաղաքականություն

Թուրքիայում առաջատար անկախ ատվամիջոցներից T24-ի կայքն ու սոցիալական ցանցերի էջերը դատարանի որոշմամբ արգելափակվել են։ Որոշումը կայացվել է Ստամբուլի գլխավոր դատախազության «Իմ ընտանիքն ապահով է» հետաքննության շրջանակում։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Թուրքիայի արդարադատության նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում T24-ը հրապարակել է 118 նյութ, որոնք որակվել են որպես «ԼԳԲՏԻ քարոզչություն»։ Այդ հիմքով Ստամբուլի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ T24-ի կայքի և սոցիալական ցանցերի էջերի հասանելիությունն արգելափակելու համար։

Ստամբուլի առաջին քրեական դատարանը որոշում է կայացրել Թուրքիայի տարածքում արգելափակել T24-ի կայքն ու սոցիալական ցանցերի էջերը։ Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 29-ին և կատարման համար ուղարկվել կիբերանվտանգության վարչություն։

T24-ը հայտարարել է, որ դատարանի որոշմամբ արգելափակվել է ոչ միայն նշված 118 նյութերի, այլև T24-ի ամբողջ բովանդակության հասանելիությունը Թուրքիայում։ Լրատվամիջոցը հայտարարել է, որ որոշման դեմ սկսել է իրավական գործընթաց՝ նշելով, որ որոշման հիմքում դրված 118 նյութերից 57-ի հեղինակներից 22-ը տարիներ առաջ են գրել T24-ում և այլևս չեն համագործակցում լրատվամիջոցի հետ։ Վերջինս նաև պնդել է, որ նշված նյութերից մի քանիսը, որոնք իսկապես հրապարակվել են վերջին մեկ տարվա ընթացքում, չեն պարունակում «ԼԳԲՏԻ քարոզչություն»։

Ավելի ուշ 13 լրագրողական և մամուլի մասնագիտական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ քննադատել են T24-ի նկատմամբ կիրառված արգելափակումը՝ պահանջելով չեղարկել որոշումը։

T24-ը գործում է 2009 թվականից և Թուրքիայի գլխավոր անկախ առցանց ընդդիմադիր լրատվամիջոցներից է։

Տեղեկացնենք, որ «Իմ ընտանիքն ապահով է» հետաքննության շրջանակում Թուրքիայում վերջին շաբաթներին մի շարք կայքերի և սոցիալական ցանցերի էջերի նկատմամբ ևս հասանելիության սահմանափակումներ են կիրառվել։

Tags: Թուրքիա
Նախորդ Լուրը

Էրբիլում նշել են ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը

Հաջորդ Lուրը

Նեթանյահուն Flydubai-ի ինքնաթիռի միջադեպը սեպտեմբերի 11-ի աղետի հետ է համեմատել

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թուրքիան կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը և վերադառնալ բանակցությունների

01/10/2026
Իրան

Թբիլիսիում Իրանի դեսպանը հրավիրվել է Վրաստանի ԱԳՆ

01/10/2026
Մերձավոր Արևելք

Պակիստանի ավիահարվածների հետևանքով Աֆղանստանում 9 խաղաղ բնակիչ է զոհվել

01/10/2026
Հաջորդ Lուրը

Նեթանյահուն Flydubai-ի ինքնաթիռի միջադեպը սեպտեմբերի 11-ի աղետի հետ է համեմատել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը և վերադառնալ բանակցությունների

01/10/2026

Թբիլիսիում Իրանի դեսպանը հրավիրվել է Վրաստանի ԱԳՆ

01/10/2026

Պակիստանի ավիահարվածների հետևանքով Աֆղանստանում 9 խաղաղ բնակիչ է զոհվել

01/10/2026

ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերել Իրաքից

01/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)