01-10-2026 / 13:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թբիլիսիում Իրանի դեսպանը հրավիրվել է Վրաստանի ԱԳՆ

2026/10/01 11:14
Իրան, Վրաստան, Քաղաքականություն

Սեպտեմբերի 30-ին Վրաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Մոջանին հրավիրվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ սոցիալական ցանցերում Քեթևան թագուհու վերաբերյալ արված հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Ըստ վրացական կողմի՝ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին նշել է, որ սոցիալական ցանցերում դեսպանի հայտարարությունները դուրս են գալիս դիվանագիտական ​​գործունեության շրջանակներից։ Նախարարի տեղակալի խոսքով՝ նման հայտարարությունները բացասաբար են անդրադառնում հասարակական տրամադրությունների վրա: Նա հույս է հայտնել, որ իրանական կողմը կձեռնարկի համապատասխան միջոցներ, և նմանատիպ դեպքեր չեն կրկնվի, որպեսզի վրացական կողմից լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չլինի։

Ալեքսանդրե Խվտիսիաշվիլին նաև ընդգծել է, որ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​ներկայացուցիչները պետք է իրենց գործունեությունը իրականացնեն իրենց դիվանագիտական ​​մանդատի և իրավասության շրջանակներում, պահպանեն դիվանագիտական ​​հարաբերությունների սահմանված նորմերը և զերծ մնան ընդունող երկրի պատմությունն ու ներքին գործերը մեկնաբանելուց։

Նշենք, որ օրերս Վրաստանում Իրանի դեսպան Ալի Մոջանին իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել էր դեսպանատան շենքը՝ Քեթևան թագուհու պատկերով, որին կից գրել էր.

«Շուտով ես այս էջի ընթերցողների հետ կկիսվեմ իմ նախնական հետազոտության արդյունքներով, որը վերաբերում է ինչպես Քեթևան թագուհուն, այնպես էլ Իրանում և Վրաստանում պահպանված փաստաթղթերին և պատմական աղբյուրներին։ Ներկայացված նյութը ո՛չ պաշտոնական տարբերակ է, ո՛չ էլ Քեթևանի վերաբերյալ վերջին խոսքը լինելու պնդում. դա կլինի պատմաբանի անձնական տեսլականն ու գնահատականը հետազոտության այս փուլում։ Բնականաբար, այս գնահատականը պետք է լրացվի, վերլուծվի, քննադատաբար վերանայվի կամ ուղղվի ապագայում՝ հիմնվելով վրացի և իրանցի հետազոտողների լրացուցիչ աղբյուրների և համատեղ հետազոտությունների վրա։ Հնարավոր է՝ նմանատիպ պատմությունների վերանայումը պետք է լինի միմյանց այսօր ավելի լավ և ավելի խորը ճանաչելու միջոց, այլ ոչ թե անցյալին վերադառնալու»։

Հավելենք, որ վրացական պատմական և եկեղեցական ավանդության համաձայն Քեթևան թագուհին գերի է ընկել պարսից շահ Աբբաս I-ի օրոք։ 1624 թվականին Շիրազում նրան առաջարկել են հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել իսլամ, ինչից հետո, ըստ այդ ավանդության, նա ենթարկվել է խոշտանգումների և մահապատժի։ Վրաց ուղղափառ եկեղեցին Քեթևան թագուհուն դասել է սրբերի շարքին՝ որպես մեծ նահատակ։

Tags: ԻրանՎրաստան
Նախորդ Լուրը

Պակիստանի ավիահարվածների հետևանքով Աֆղանստանում 9 խաղաղ բնակիչ է զոհվել

Հաջորդ Lուրը

Թուրքիան կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը և վերադառնալ բանակցությունների

Այլ Լուրեր

Միջազգային

Հարավային Կորեայի նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել վերականգնել երկխոսությունը

01/10/2026
ԱՄՆ

Թուրքիան կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը և վերադառնալ բանակցությունների

01/10/2026
Մերձավոր Արևելք

Պակիստանի ավիահարվածների հետևանքով Աֆղանստանում 9 խաղաղ բնակիչ է զոհվել

01/10/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը և վերադառնալ բանակցությունների

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Flydubai-ի օդանավում տեղի ունեցած միջադեպից նոր մանրամասներ են հայտնի դարձել

01/10/2026

Հարավային Կորեայի նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել վերականգնել երկխոսությունը

01/10/2026

Թուրքիան կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը և վերադառնալ բանակցությունների

01/10/2026

Թբիլիսիում Իրանի դեսպանը հրավիրվել է Վրաստանի ԱԳՆ

01/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)