19-10-2026 / 19:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվել է ավելի քան 2300 մարդ

2026/10/19 17:52
Անվտանգություն, Հասարակություն, Միջազգային

Ֆրանսիայում հոկտեմբերի 17-19-ը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 2331 մարդ, իսկ իրավապահ մարմինների 997 աշխատակից վնասվածքներ է ստացել։ Երկրի մի շարք քաղաքներում ոստիկանությունը ժամանակավորապես կորցրել է իրավիճակի վերահսկողությունը, իսկ բիզնեսին հասցված վնասը գնահատվում է հարյուրավոր միլիոն եվրո, հայտնում է «Deutsche Welle»-ն։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել է, որ հոկտեմբերի 18-ին և 19-ի գիշերը Փարիզում ձերբակալվել է ևս 350 մարդ։ Արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենի խոսքով՝ ձերբակալվածների ավելի քան 80 տոկոսը կենթարկվի քրեական հետապնդման։ Մի քանի տասնյակ կասկածյալներ արդեն տեղափոխվել են նախնական կալանքի վայրեր։

Նունյեսը խոստովանել է, որ հոկտեմբերի 17-ին բռնությունների բռնկման ժամանակ ոստիկանությունը մի շարք խոշոր քաղաքներում կորցրել է իրավիճակի վերահսկողությունը՝ անբավարար պատրաստված լինելով անկարգությունների մասնակիցների և թալանողների մեծ թվին։ Նա նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է ազատել իրեն ներքին գործերի նախարարի պաշտոնից, սակայն նախագահը մերժել է առաջարկը՝ կարևորելով անվտանգության համակարգի ղեկավարության շարունակականությունը։

Անկարգությունների հետևանքով թալանվել են խանութներ, այրվել շենքեր ու մեքենաներ, իսկ ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ։ Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական պալատի գնահատմամբ՝ վնասներ կարող էին կրել ավելի քան 2000 խանութներ։ Հոկտեմբերի 18-ի երեկոյան գրանցվել էր թալանի շուրջ 1500 դեպք, իսկ ընդհանուր վնասը գնահատվել էր հարյուրավոր միլիոն եվրո։ Իշխանությունները քննարկում են տուժած բիզնեսներին աջակցելու հնարավորությունները։

Հոկտեմբերի 19-ին Փարիզում ցուցարարները փակել են Լուվրի մուտքերը՝ ի նշան համազգային բողոքի շարժման աջակցության և ոստիկանության գործողությունների դեմ։ Թանգարանը չի կարողացել բացվել նախատեսված ժամին։ Փարիզի դատախազ Լոր Բեկկյուն հայտարարել է, որ իրավապահները կօգտագործեն տեսագրություններ, մատնահետքեր և այլ ապացույցներ՝ անկարգությունների ու թալանի մասնակիցներին հայտնաբերելու համար։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում տուժել է ոստիկանության և անվտանգության այլ ստորաբաժանումների 997 աշխատակից, որոնցից յոթը ծանր վնասվածքներ են ստացել։

Նշենք, որ Ֆրանսիայում բողոքի շարժումը սկսվել է սեպտեմբերի կեսերին՝ Փարիզի արվարձանների դպրոցներից։ Սեպտեմբերի 17-ից աշակերտները սկսել են փակել դպրոցների մուտքերը՝ բողոքելով ուսուցիչների պակասի, գերծանրաբեռնված դասարանների, վատ պայմանների և ուսումնական գործընթացի խնդիրների դեմ։ Հետագայում նրանց միացել են ուսանողներ, ուսուցիչներ, ծնողներ և արհմիություններ։

Շարժումն աստիճանաբար վերածվել է ավելի լայն սոցիալական բողոքի։ Ցուցարարների դժգոհությունն ուղղված է նաև կյանքի թանկացմանը, վառելիքի և սննդամթերքի գների աճին, հանրային ծառայությունների ֆինանսավորման կրճատումներին և պետական հատվածի աշխատավարձերի սառեցման ծրագրերին։ Նրանք պահանջում են բարելավել կրթության ֆինանսավորումը, ապահովել բավարար թվով ուսուցիչներ, բարձրացնել աշխատավարձերը և մեղմել բնակչության տնտեսական բեռը։

Tags: ԲողոքՑույցերՖրանսիա
Նախորդ Լուրը

Հայաստանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կընդլայնեն համագործակցությունը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ռուսական հարվածների հետևանքով Կիևում մեկ մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել

19/10/2026
Ադրբեջան

Իրանցի պատգամավորը քննադատել է Ադրբեջանում հիջաբի սահմանափակումները

19/10/2026
ԱՄՆ

Թրամփը հայտարարել է՝ ինչու է աջակցում Նեթանյահուին

19/10/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվել է ավելի քան 2300 մարդ

19/10/2026

Հայաստանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կընդլայնեն համագործակցությունը

19/10/2026

ԵՄ-ն 38 մլն եվրո կհատկացնի Վրաստանին՝ առանց կառավարության մասնակցության

19/10/2026

Թրամփը մեղմացրել է ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցները

19/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)