20-10-2026 / 14:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Անցյալի ցավերին ամենաիմաստալից պատասխանը խաղաղության և եղբայրության զարգացումն է․ Դիարբեքիրի քաղաքապետ

2026/10/20 11:01
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Հայ և թուրք լրագրողների համատեղ մեդիա շրջայցի շրջանակում Դիարբեքիրում կայացել է հանդիպում Դիարբեքիրի համաքաղաքապետ Էմին Այի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Region Monitor-ը։

Ողջունելով Հայաստանից ժամանած պատվիրակությանը՝ Այը հանդիպումը գնահատել է որպես պատմական իրադարձություն՝ ընդգծելով քաղաքի բազմազգ անցյալն ու տարբեր համայնքների համատեղ կյանքի փորձը։

Անդրադառնալով տարածաշրջանի անցյալին՝ համաքաղաքապետը շեշտել է խաղաղության և ժողովուրդների միջև շփումների զարգացման կարևորությունը։

«Այս տարածաշրջանում շատ մեծ ողբերգություններ են եղել։ Համոզված եմ, որ այդ բոլոր ցավերին ամենաիմաստալից պատասխանը խաղաղության, եղբայրության և կապերի զարգացումն է»,- նշել է Այը։

Նա հույս է հայտնել, որ հանդիպումը կնպաստի ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Նրա խոսքով՝ տեղական իշխանությունները պատրաստ են իրենց իրավասությունների շրջանակում նպաստել այդ կապերի ամրապնդմանը։ Նա ընդգծել է, որ համագործակցությունը պետք է զարգացնել ոչ միայն տնտեսական, այլև մյուս ուղղություններով։

«Ցանկանում ենք, որ Հայաստանից ժամանած պատվիրակության անդամներն Ամեդում իրենց զգան ինչպես սեփական տանը, սեփական քաղաքում»,- եզրափակել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Նշենք, որ մեդիա շրջայցն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորմանը. անդրսահմանային կապերի ընդլայնում» ծրագրով։ Ծրագիրն իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Հրանտ Դինք հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը՝ TEPAV-ը։

Tags: ԹուրքիաՀայաստան
Նախորդ Լուրը

Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի

Հաջորդ Lուրը

2026-ին Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը հասել է 23,45 մլն դոլարի

Այլ Լուրեր

Ադրբեջան

2026-ին Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը հասել է 23,45 մլն դոլարի

20/10/2026
Անվտանգություն

Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվել է ավելի քան 2300 մարդ

19/10/2026
Հայաստան

Հայաստանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կընդլայնեն համագործակցությունը

19/10/2026
Հաջորդ Lուրը

2026-ին Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը հասել է 23,45 մլն դոլարի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի վեց շրջաններին

20/10/2026

Թեհրանն ու Մոսկվան երբեք այսքան սերտ չեն համագործակցել. Արաղչի

20/10/2026

2026-ին Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը հասել է 23,45 մլն դոլարի

20/10/2026

Անցյալի ցավերին ամենաիմաստալից պատասխանը խաղաղության և եղբայրության զարգացումն է․ Դիարբեքիրի քաղաքապետ

20/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)