Regionmontor.com-ը ներկայացնում է հուլիսի 6-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։ Ստորև ներկայացվում են Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, և Իրանի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։
Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 28,936-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 330-ով: Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, մեկը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 491 դեպք կա, այլ պատճառով՝ 159։
Ապաքինվել է ևս 162 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 16,302 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,984 է։ Ընդհանուր առմամբ, 123,815 թեստ է արվել։
Արցախում հուլիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի: Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 26 քաղաքացի:
Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության: Ընդհանուր թեստավորումների քանակը 2320 է:
Թուրքիայում վերջին 1 օրում կատարված 46․414 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.148 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 19 դեպք, իսկ ապաքինման 1.188 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 180.680 մարդ, իսկ 1.127 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 205․758, իսկ մահվան 5․225 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 630.480-ի։
Ադրբեջանում Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 513 նոր դեպք, 440 մարդ ապաքինվել է, 8-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 20 837 դեպք, որից 12 182-ը առողջացել է, 258-ը ՝ մահացել։ Բուժում է ստանում 8 397 հիվանդ։ Վերջին մեկ օրում անցկացվել է 6 240 թեստ, ընդհանուր առմամբ՝ 522 773։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել 953: Ապաքինվել է ևս 2 վարակակիր: Առողջացածների ընդհանուր թիվը 830 է:
Կարանտինում այս պահին 3828 մարդ է, ստացիոնարում` 192: Կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի:
Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2613-ով, որից հոսպիտալացվել է 1468-ը։ Վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 243 051: Նույն ժամանակահատվածումմահվան 160 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 11 731:
Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 204 083: 3201 հիվանդ ծանր վիճակում է։ Նախորդ օրը այդ ցուցանիշը 3168 էր։ Մինչ օրս 1 820 003 թեստ է անցկացվել։