04-12-2025 / 18:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ԱԳՆ-ն ստիպեց Թուրքիային խոսել չմիջնորդավորված. թուրքագետ

2020/07/16 14:54
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Հուլիսի 16-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի՝ Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ նախօրեին տարածած հայտարարությանը։

Թուրքիան Հայաստանին մեղադրել է «երկերեսանի պահվածք դրսևորելու և Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման դեմ  իրական խոչընդոտ հանդիսանալու մեջ»։

Այնուհետև կրկնելով իրենց գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հոխորտանքը, շեշտվել է․ «անհրաժեշտ է, որ Հայաստանի պետական մարմինները խելքները գլուխները հավաքեն»։

Թեմայի առնչությամբ «Ermenihaber»-ը զրուցել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ, որի խոսքերով, սա առաջին դեպքն է, երբ հարևան երկրի արտաքին գործերի գերատեսչությունը չմիջնորդավորված, ուղղակի պատասխանում է Հայաստանի արտգործնախարարությանը։

Հայտնելով, որ Հայաստանի Հանարապետության 30 տարվա պատմության ընթացքում Հայաստանին վերաբերող բազմաթիվ հայտարարություններ են արվել, թուրքագետը նշել է․ «Կարելի է հիշել Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայաստանի այս կամ այն պաշտոնյայի խոսքերին, ինչպես օրինակ 2007 թվականին ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ա․ Կիրակոսյանի, կամ  2017-ին այն ժամանակվա արտգործնախարար Է․ Նալբանդյանի ելույթին անդրադարձող, ինչպես նաև Ադրբեջանի գործոնով պայմանավորված Հայաստանին միակողմանիորեն դատապարտող հայտարարությունները։ Սակայն այդ բոլոր անդրադարձերում Թուրքիան Հայաստանի հետ խոսել է միջնորդավորված»։

Թուրքագետը կարծում է, որ Հայաստանի հետ միջնորդավորված խոսելու Թուրքիայի պահվածքը պատահականություն չէ և ցույց է տալիս, թե իրականում ով է տարածաշրջանում միակողմանի, չհավասակաշռված քաղաքականություն վարում՝ այդ կերպ խոչընդոտելով տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։

Վեզիրյանի խոսքերով, Թուրքիայի՝ 30 տարվա դիրքորոշումը խախտելու պատճառը Հայաստանի արտաքին գերատեսչության դիպուկ, թիրախավորված հայտարարությունն է, որով մատնանշվել է Թուրքիայի ապակայունացնող գործունեությունը Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Հյուսիսային Աֆրիկայում և այդ քաղաքականության ծանր ու անդառնալի հետևանքները այնտեղ ապրող ժողովուրդների համար։

«Թուրքիայի վերջին հայտարարությանը ինքնին, ինչպես նաև դրանում կեղծ, չհիմնավորված, ժխտողական, չհավասարակշռված, երբեմն նաև դիվանագիտական պատշաճությունն անցող արտահայտությունների կիրառումն ցույց են տալիս, որ այդ երկիրն անուղղակիորեն ընդունում է իրեն ուղղված Հայաստանի ԱԳՆ-ի խոսքերի ճշմարտացիությունը։ Թուրքիան հարևաններին մեղադրելուց առաջ, հանուն տարածաշրջանային խաղաղության և կայունության, նախևառաջ պետք է դուրս գա միակողմանիության կաղապարներից և սովորի հարևան պետությունների հետ հարաբերվելու տարրական կանոնները»,-նշել է մասնագետը։

Նախորդ Լուրը

Վրաստանում 68 կուսակցություն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներակայացրել

Հաջորդ Lուրը

Էլմար Մամեդյարովը հեռացվել է պաշտոնից

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Էլմար Մամեդյարովը հեռացվել է պաշտոնից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)