01-05-2026 / 23:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների հայտարարությունը

2020/10/05 23:40
Ադրբեջան, Արցախ, Հայաստան

Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգներն ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում և դրա սահմաններից դուրս: Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի համատեղ հայտարարության մեջ:

«Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները, ամենավճռական ձևով դատապարտում են աննախադեպ և վտանգավոր բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում և դրա սահմաններից դուրս»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նախարարները միանշանակորեն ընդգծել են, որ վերջին հարձակումները, որոնց նպատակը, ենթադրաբար, քաղաքացիական օբյեկտներն էին` ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունն, անընդունելի սպառնալիք են տարածաշրջանում կայունության համար:

Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ նախարարները կրկին կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հաստատել հրադադարի ռեժիմը:

«Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ։ Այդ մանդատի համաձայն՝ նրանք կշարունակեն հետևողականորեն մեծացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց առանց հապաղելու ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու պարտավորությունները ՝ գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են երկու կողմերին», – ասված է հայտարարությունում։

Նախորդ Լուրը

Կանադան կասեցրել է Թուրքիային զենքի մատակարարումը

Հաջորդ Lուրը

Կայացել է Փաշինյան-Պուտին չորրորդ հեռախոսազրույցը

Այլ Լուրեր

Ադրբեջան

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026
Հայաստան

Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը հետընթաց է գրանցել

30/04/2026
Թուրքիա

«Ի՞նչ եղավ Օսմանյան կայսրության 3 միլիոն քրիստոնյաների հետ, ու՞ր գնացին». ելույթ Թուրքիայի խորհրդարանում

30/04/2026
Հաջորդ Lուրը

Կայացել է Փաշինյան-Պուտին չորրորդ հեռախոսազրույցը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026

Նավթի գինը հատել է 126 դոլարի սահմանը

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)