14-11-2025 / 23:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է, որը սխրանքներ է գործում մարտի դաշտում. Արայիկ Հարությունյան

2020/10/07 16:24
Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը:

Արցախի Պաշտպանության բանակը անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին, որոնց հարձակման նպատակը պարզ է ամբողջ աշխարհին: Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել Արցախի Հանրապետության տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու և հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով:

Համոզված եմ, որ աշխարհում այլևս չկա որևէ մեկը, որ վերջնականապես չի համոզվել այս ճշմարտության մեջ։ Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է, որը սխրանքներ է գործում մարտի դաշտում, ստիպում մեր թշնամուն հաշվի նստել իր իսկ ստեղծած առասպելների տապալման հետ։ Մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար: Իրենց նվիրումով են աչքի ընկնում մեր բոլոր հայրենակիցները՝ թե՛ Արցախում, թե՛ Մայր հայրենիքում, թե՛ Սփյուռքում:

Անգամ այս հաղթական պահերին էլ չպետք է թուլացնել զգոնությունը, պետք է շարունակել գործել սթափ ու հստակ՝ որպես նպատակ մեր ազգային ձգտումների իրականացումն ունենալով: Ես վստահ եմ, որ մեր այս ազատամարտն ըստ արժանվույն է գնահատվելու մեր ժողովրդի ապագա բոլոր սերունդների կողմից:

Վստահեցնում եմ, որ միասնաբար անելու ենք ամեն ինչ մեր համազգային իղձերն ու նպատակները իրականացնելու համար: Մեր միասնական սխրանքով ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ մեր ազատությունն ու անկախությունը սակարկելի չեն, ևս մեկ անգամ փաստեցինք, որ Արցախը հավերժ է:

Կեցցե՛ մեր բանակը,

Կեցցե՛ մեր ժողովուրդը,

Կեցցե՛ մեր ազգային միասնությունը»:

Նախորդ Լուրը

Հայտնի են ևս 40 զոհված զինծառայողների անուններ

Հաջորդ Lուրը

Հակառակորդը մանրակրկիտ ուսումնասիրում է համացանցում հայտնվող տեսանյութերը. ՊՆ-ի հերթական կոչը

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025
Ադրբեջան

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025
Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Հաջորդ Lուրը

Հակառակորդը մանրակրկիտ ուսումնասիրում է համացանցում հայտնվող տեսանյութերը. ՊՆ-ի հերթական կոչը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)