22-07-2026 / 17:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրաքում կոչ են արել երկրից հեռացնել օտարերկրյա ուժերը

2019/12/30 16:38
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Իրաքի «Ալ–Ֆաթհ» դաշինքը, որ գլխավորում է երկրի նախկին տրանսպորտի նախարար Հադի ալ Ամիրին, ԱՄՆ-ի իրականացրած հարվածներից հետո կոչ է արել Իրաքի խորհրդարանին՝ որոշում կայացնել բոլոր օտարերկրյա ուժերը անհապաղ երկրից հեռացնելու մասին։

Ալ Ամիրին նաև շիա աշխարհազորայինների խոշորագույն «Ալ Հաշդ աշ Շաաբի» ջոկատի հրամանատարն է: Ավելի վաղ աշխարհազորը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրաքում 25 մարդ է զոհվել, 51-ը՝ վիրավորվել։

«Մենք «Ալ Ֆաթհ» դաշինքում վճռականորեն դատապարտում ենք ազգային ինքնիշխանության նկատմամբ այս բաց հարձակումը և կոչ ենք անում ազգային ուժերին և քաղաքական դաշինքներին Ներկայացուցիչների խորհրդում անհապաղ և համարձակ որոշում կայացնել՝ կառավարությունից պահանջել դուրս բերել բոլոր օտարերկրյա ուժերն Իրաքի տարածքից», – ասված է փաստաթղթում:

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում «Քատաիբ Հեզբոլլահ» շարժման հինգ օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան «իրաքյան բազաների վրա կրկնվող հարձակումների»:

Ռազմական գերատեսչությունում պարզաբանել են, որ այդ գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան Քիրքուքի մոտակայքում իրաքյան բազայի վրա շարժման գրոհների, որոնց հետևանքով զոհվել է ԱՄՆ մեկ քաղաքացի և վիրավորվել չորսը:

Պենտագոնում նաև նշել են, որ այդ հարվածները նպատակ ունեն նվազեցնել կոալիցիայի ուժերի դեմ «ապագայում հարձակումներ» իրականացնելու խմբավորման հնարավորությունները: ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է «Հըզբոլլահին» հովանավորելու համար:

Նախորդ Լուրը

Վրաստանը անօդաչու ուղղաթիռներ կարտադրի

Հաջորդ Lուրը

Ադրբեջանցիները կարող են վերադառնալ Արցախ միայն քաղաքական հարցերի կարգավորումից հետո. Ստեփանակերտ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի պահանջները Հորմուզի նեղուցի վերաբերյալ վտանգավոր նախադեպ կստեղծեն

22/07/2026
Անվտանգություն

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին

22/07/2026
ԱՄՆ

Թրամփը խոստացել է աջակցել Լիբանանին և հայտարարել ԱՄՆ-Լիբանան ուղիղ չվերթների վերականգնման մասին

22/07/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանցիները կարող են վերադառնալ Արցախ միայն քաղաքական հարցերի կարգավորումից հետո. Ստեփանակերտ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած դժվարությունները ժամանակավոր են

22/07/2026

Wildberries-ի պահեստների հրդեհից պատճառված վնասը գերազանցել է Ռուսաստանի 53 մարզերի տարեկան բյուջեները

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)