05-12-2025 / 01:21
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Պանդորայի փաստաթղթեր»․ Նոր օֆշորային սկանդալի կենտրոնում կրկին Ալիևների ընտանիքն է

2021/10/04 16:50
Ադրբեջան

Պատմության մեջ ֆինանսական փաստաթղթերի ամենամեծ արտահոսքի շնորհիվ աշխարհի հարյուրավոր առաջնորդների, քաղաքական գործիչների և միլիարդատերերի գաղտնի գործարքները և գաղտնի ակտիվները հայտնի են դարձել հանրությանը։ Նոր օֆշորային թղթապանակն անվանվել է  «Պանդորայի փաստաթղթեր»՝ «Pandora Papers»։ Այս մասին գրում է BBC-ն։

Փաստաթղթերում ներառված է նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի ընտանիքի անունը:

Մասնավորապես, «Պանդորայի փաստաթղթերը» ցույց են տալիս, որ Ալիևներն ու նրանց համախոհները ներգրավված են եղել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի գործարքներում՝ ավելի քան 400 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան կես միլիարդ ԱՄՆ դոլար):

Ալիևների որոշ գործարքներ անգամ կարող են խայտառակել բրիտանական իշխանություններին: Օրինակ, Ադրբեջանի առաջին ընտանիքը, ըստ երևույթին, վաստակել է ավելի քան 30 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ վաճառելով իր շենքերից մեկը Crown Estate-ում: Այն տասնյակ միլիարդավոր ֆունտ ստեռլինգ անշարժ գույքի և հողի կայսրություն է, որը պատկանում է թագուհուն, սակայն վերահսկվում է նրա հպատակների շահերից ելնելով:

«Պանդորայի փաստաթղթերը» նաև ցույց են տալիս, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Ալիևի ընտանիքը ձեռք բերել 17 սեփականություն Մեծ Բրիտանիայում, այդ թվում՝ իր 11-ամյա որդու՝ Հեյդարի համար, 33 միլիոն ֆունտ ստեռլինգ գրասենյակային շենքը:

Լոնդոնի ամենաթանկ Մեյֆեր թաղամասի շենքը գնել է Mallnick Holdings ընկերությունը, որը 2009 թվականից պատկանում է նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին: Մեկ ամիս անց սեփականության իրավունքը վերագրանցվել է Հեյդարի անունով:

Հրապարակված ֆինանսական փաստաթղթերի վերլուծությունը նաև պարզել է, որ Ալիևների ընտանիքը 2018 թվականին 66 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառել է մոտակայքում գտնվող մեկ այլ գրասենյակային շենք:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը, իր հերթին, հավաստիացրել է, որ պայքարում է փողերի լվացման դեմ՝ օրենքների խստացմամբ և, երբ դրա համար օրենսդրական ժամանակացույցում ժամանակ լինի, կգործարկի օֆշորային սեփականատերերի գրանցամատյան:

Նախորդ Լուրը

Աբդոլլահիան. «Առաջիկա շաբաթներին մենք ավելի շատ ակտիվություն կտեսնենք Իրան-Հայաստան հարաբերությունների բոլոր հարթություններում»

Հաջորդ Lուրը

Ժամանակն է հաղթահարել Իրանի և Թուրքիայի հետ տևական մրցակցությունը. ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյա

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Ադրբեջան

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ժամանակն է հաղթահարել Իրանի և Թուրքիայի հետ տևական մրցակցությունը. ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյա

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)