Արաբական Միացյալ էմիրությունները փորձում է կարգավորել հարաբերություններն Իրանի և Թուրքիայի հետ երկխոսության միջոցով՝ խուսափելու տարածաշրջանում նոր առճակատումներից: Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի նախագահի դիվանագիտական խորհրդատու Անվար Կարկաշը Համաշխարհային քաղաքականության հարցերով վեհաժողովի ժամանակ:
«Թուրքիայի վերաձևակերպված քաղաքականությունը Եգիպտոսի, «[Մուսուլման] եղբայրների», Սաուդյան Արաբիայի նկատմամբ շատ ողջունելի է: Եվ ես կարծում եմ, որ նրանց ընդառաջ գնալը և ձեռք մեկնելը մեզ համար շատ կարևոր է»,- հայտարարել է Կարկաշը:
Նրա համոզմամբ՝ Իրանին նույնպես անհանգստացնում են «տարածաշրջանային վակումն ու լարվածության սրացումը»: