03-02-2026 / 23:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանցի պաշտոնյաները՝ Հայաստանի տարանցիկ նշանակության մասին

2021/10/07 14:04
Անվտանգություն, Իրան, Կարևոր, Հայաստան

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին և նրա տեղակալ Խեյրոլլահ Խադեմին անդրադարձել են Հայաստանի՝ հյուսիսը հարավին կապող տարանցիկ ուղիների տարածաշրջանային և միջազգային ռազմավարական նշանակությանը:

Twitter-ում արած գրառման մեջ նախարար Ղասեմին հայտնել էր, որ նախարարության տեղակալներին հատուկ հանձնարարության է տրվել, որով Նորդուզից Հայաստան երթուղու և Կովկասի միջանցքի խնդիրը շուտով կլուծվի: «Կովկասի միջանցք» արտահայտության տակ նկատի ունենալով Իրանը Սև ծովին կապող տարանցիկ ուղին՝ Ղասեմին նշել է, որ շուտով այդ շրջանի տարանցիկ պատկերը ամբողջովին կփոխվի։

«Մարդիկ, ովքեր այս ուղղությամբ չարագործություններ էին անում, թող իմանան՝ մեր առջև ոչ մի ճանապարհ փակված չի մնա, սակայն նրանց հետևից քանդված կամուրջները հեշտությամբ չեն վերանորոգվի»,-հավելել է իրանցի նախարարը։
Իսկ փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին պետական IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանին այլընտրանքային ճանապարհի արագ կառուցման հարցում, որի շուրջ լավ լուծումներ են դիտարկվել հայ գործընկերների հետ:

Նա նշել է, որ բացի Գորիս-Կապանի 21 կմ հատվածին այլընտրանքային ճանապարհի կառուցումից, երկարաժամկետ հեռանկարում ծրագրվում է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հարավային հատվածի կառուցումը:

«Իրանից Հայաստանի սահման և այնտեղից դեպի Վրաստան ու Կովկասի սահման հաղորդակցական ուղին տարածաշրջանային, միջազգային և ռազմավարական կարևոր միջանցք է, և Հայաստանն ու Իրանը այն պետք է բաց պահեն», – շեշտել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը:

Նախորդ Լուրը

Վրաստանում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը

Հաջորդ Lուրը

Իսրայելի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ մեկնելու է ԱՄՆ

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026
Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները

03/02/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ մեկնելու է ԱՄՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)