ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերը կանցկացնեն «Վիլայաթի ֆիդայիներ» կոդային անվանմամբ զորավարժությունները, գրում է Pars Today-ը։
Զորավարժությունները, որոնք մեկնարկելու են վաղը՝ հոկտեմբերի 21-ին, առաջին անգամ ապակենտրոնացված կարգով կանցկացվեն Նահաջայի բոլոր հենակետերից, Սպահանի Շահիդ Բաբաիի ավիաբազայի, Թավրիզի Շահիդ Ֆաքուրիի, Դեզֆուլի Վահդաթիի, Բանդար Աբասի Շահիդ Աբդոլքարիմիի և Բուշերի Շահիդ Յասինիի ավիաբազաներից:
«Այս փուլում, տասնյակ կործանիչներ, ռմբակոծիչներ, ծանր և կիսածանր տրանսպորտ, վառելիք, հետախուզություն, օդային պարեկություն իրականացնող օդանավեր և անօդաչու թռչող սարքեր, մեկ օրվա ընթացքում կիրականացնեն զորավարժությունների հիմնական և գործառնական փուլերի գործողությունները»,- ընդգծել է Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին:
Նա նաև ավելացրել է, որ այս վարժանքների ընթացքում ներգրավվելու են բոլոր տեսակի տեղական և արդիականացված համակարգեր և զենքեր, ներառյալ՝ ծանր և կիսածանր խելացի ռումբեր, տարբեր տեսակի լազերային, հեռուստատեսային, ջերմային, ռադիոտեղորոշիչ հրթիռներ, տարբեր տեսակի հրթիռներ և ռումբեր: