17-04-2026 / 19:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ը հաստատել է Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլարի զինամթերքի վաճառքը

2021/11/05 10:19
Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Միացյալ Նահանգները հաստատել է Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլարի զինամթերքի՝ երկինք-երկինք հրթիռների (AMRAAM) և հարակից այլ սպառազինությունների վաճառքը, հայտնում է Պենտագոնը:

Զինամթերքի նման քանակի վաճառքը Բայդենի վարչակարգի առաջին խոշոր ռազմական գործարքն է Սաուդյան Արաբիայի թագավորության հետ:

«Այս գործարքը աջակցելու է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանն ու  ազգային անվտանգությանը Մերձավոր Արևելքում՝ օգնելով բարելավել բարեկամ երկրի անվտանգությունը, որը շարունակում է կարևոր ուժ մնալ տարածաշրջանի տնտեսական և քաղաքական առաջընթացի համար»,- ասված է Պենտանգոնի տարածած հայտարարության մեջ:

Թեև Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի համար կարևոր գործընկեր է  Մերձավոր Արևելքում, ԱՄՆ օրենսդիրները  քննադատել են թագավորության ներգրավվածությունը Եմենի պատերազմում: Օրենսդիրները հրաժարվում էին սպառազինությունների վաճառք իրականացնել՝ առանց երաշխավորումների, որ դրանք չեն կիրառվելու խաղաղ քաղաքացիների դեմ:

«Վաճառքն ամբողջությամբ համահունչ է ԱՄՆ նախագահի վարչակազմի՝ Եմենում հակամարտությանը վերջ դնելու քաղաքականության հետ»,- հայտարարել է պետքարտուղարի խոսնակն՝ ավելացնելով, որ «երկինք-երկինք (AMRAAM) հրթիռներն օգնելու են Սաուդյան Արաբիային պաշտպանել երկիրն Իրանի կողմից աջակցություն վայելող հութիների օդային հարձակումներից»:

Նշենք, որ գործարքը ներառում է նաև այլ սպառազինություններ, զենքերի պահեստային և վերանորոգման մասեր, ԱՄՆ կառավարության և կապալառուների ինժեներական, տեխնիկական և նյութատեխնիկական աջակցության ծառայություններ:

Նախորդ Լուրը

ՀՀ-ում կազմակերպվել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը

Հաջորդ Lուրը

Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու և պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցը քննարկվել է ԱՄՆ Սենատում

Այլ Լուրեր

Վրաստան

Պապուաշվիլին առաջարկել է «օտարերկրյա գործակալների» մասին միջազգային օրենք սահմանել

17/04/2026
ՌԴ

ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՌԴ-ն Վրաստանին պատժամիջոցներով է սպառնում

17/04/2026
Թուրքիա

Մեծ ակնկալիքով ենք սպասում նոր սահմանային անցակետի բացմանը. Իգդիրում քննարկել են հայ-թուրքական սահմանի բացումը

17/04/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու և պատերազմական հանցագործությունների հետաքննության հարցը քննարկվել է ԱՄՆ Սենատում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանում 5 նոր ջրամբար կկառուցվի

17/04/2026

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

17/04/2026

Մեծամորի ատոմակայանը հաջորդ 10 տարիներին ՀՀ էներգահամակարգում պահելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում

17/04/2026

Պապուաշվիլին առաջարկել է «օտարերկրյա գործակալների» մասին միջազգային օրենք սահմանել

17/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)