03-05-2026 / 06:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանան-Սաուդյան Արաբիա դիվանագիտական ճգնաժամը շարունակում է մնալ չլուծված՝ չնայած Մակրոնի միջնորդությանը

2021/12/06 13:59
Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Դեկտեմբերի 5-ին  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ Սալմանը համատեղ հեռախոսազրույց են ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ Մարկոնի՝ Ռիյադ կատարած պաշտոնական այցի շրջանակներում:

Միկաթիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան իրենց պատրաստակամությունն են արտահայտում Լիբանանին աջակցություն ցուցաբերելու համար՝ չնայած Բեյրութի նկատմամբ Իրանի ազդեցությանը:

«Մենք պատրաստակամ ենք աջակցելու Լիբանանի ժողովրդին և անել հնարավոր ամեն ինչ, առևտրային և տնտեսուկան կապերի վերակտիվացման համար:»,- ասել է Մակրոնը լրագրողներին՝ նախքան Ռիյադ մեկնելը:

Նա նաև հավաստիացրել է, որ Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան շարունակելու են միասին աշխատել՝ Լիբանանին ցուցաբերելու անհրաժեշտ հումանիտար աջակցություն երկրում տիրող տնտեսական ճգնաժամի մեղմացման համար:

«Մենք նաև ցանկանում ենք, որ Լիբանանի կառավարության բնականոն աշխատանքները վերականգնվեն և ի վերջո իրագործվեն անհրաժեշտ բարեփոխումները»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը:

Իր հերթին Միկաթին համատեղ հեռախոսազրույցը շատ կարևոր քայլ է համարել «Ռիյադի հետ պատմական հարաբերությունները վերականգնելու» համար: Նշենք, որ սա Միկաթիի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հեռախոսազրույցն էր  Լիբանանի ավանդական դաշնակից Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել էր Ռիյադ: Քննարկվող հարցերի օրակարգում էր նաև Լիբանանի և Պարսից ծոցի որոշ երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի հարթեցումը: Մակրոնի այցին ընդառաջ հրաժարական էր տվել Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահին, ով քննադատել էր Սաուդյան Արաբիայի դերակատարությունը Եմենի պատերազմում: Այդ քննադատությունն  առիթ էր դարձել դիվանագիտական ճգնաժամի համար: Կորդահիի հայտարարությունից անմիջապես հետո Սաուդյան Արաբիան հետ կանչեց իր դեսպանին Բեյրութից և պահանջեց, որ Լիբանանի դեսպանն էլ հեռանա Ռիյադից: Դիվանագիտական ճգնաժամը ավելի խորացավ, երբ ի աջակցություն Սաուդյան Արաբիայի՝ Պարսից ծոցի որոշ երկրներ նույնպես  հետ կանչեցին իրենց դեսպաններին:

Նախորդ Լուրը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն այցելելու է Պարսից ծոցի երկրներ

Հաջորդ Lուրը

Թուրքական ԶՈՒ-ն լրացուցիչ զինամթերք է տեղափոխել Իդլիբ

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02/05/2026
Ադրբեջան

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026
Uncategorized @hy

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքական ԶՈՒ-ն լրացուցիչ զինամթերք է տեղափոխել Իդլիբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02/05/2026

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)