26-10-2026 / 09:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Կատարի դիվանագիտական ճգնաժամից հետո առաջին անգամ այցելել է Դոհա

2021/12/10 12:57
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բըն Սալմանը դեկտեմբերի 9-ին այցելել է Կատար, որտեղ հանդիպել է էմիր Թամիմ բըն Համադ Ալ-Թանիի հետ:

Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, համաձայն որի շարունակելու են երկկողմ համագործակցությունը ինչպես ռազմական, այնպես էլ տարբեր ոլորտներում:

Կատարի Էմիրը նշել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցը շատ կարևոր է երկկողմ հարաբերությունների ակտիվացման և խորացման համար:

Մուհամմադ Սալմանը իր հերթին կարևորել է երկու երկրների միջև պատմական և «եղբայրական» հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ իր այցը կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

Բացի այդ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային մի շարք զարգացումներ, մասնավորապես ողջունել են Իրաքում խորհրդարանական ընտրությունների անցկացումը, կարևորել  Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը և կոչ արել Լիբանանին իրագործել բարեփոխումները:

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգը այցեր է կատարել Պարսից ծոցի երկրներ՝ սկզբում մեկնելով Օման, ապա ԱՄԷ, Կատար, Բահրեյն և դեկտեմբերի 10-ին՝ Քուվեյթ:

Հիշեցնենք, որ 2017թվականի Կատարի դիվանագիտական ճգնաժամից հետո Սաուդյան Արաբիայի թագաժառանգն առաջին անգամ է այցելում Կատար: 2017թվականի հունիսի 4-ին Սաուդյան Արաբիան և իր արաբ դաշնակիցները էմբարգո էին կիրառել Դոհայի նկատմամբ` Կատարին մեղադրելով իսլամիստ մի շարք խմբերին (օրինակ՝ «Մուսուլման եղբայրներին») աջակցություն ցուցաբերելու մեջ: Ճգնաժամը լուծվել է միայն ընթացիկ տարվա հունվարին:

Նախորդ Լուրը

Ռուսաստանը կրկին քննադատել է Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը

Հաջորդ Lուրը

Արցախյան պետության միջազգային ճանաչումը բացարձակ առաջնահերթություն է Արցախի իշխանությունների և ժողովրդի համար. ԱԳՆ

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Իսրայելը պատրաստվում է ամբողջությամբ փակել Հորդանանի արևմտյան ափը

23/10/2026
Իրան

Ռեզայի. Քանի դեռ Իրանի պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը չի բացվի

23/10/2026
Անվտանգություն

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է որոշվել նոյեմբերի 11-ին

23/10/2026
Հաջորդ Lուրը

Արցախյան պետության միջազգային ճանաչումը բացարձակ առաջնահերթություն է Արցախի իշխանությունների և ժողովրդի համար. ԱԳՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026

Իսրայելը պատրաստվում է ամբողջությամբ փակել Հորդանանի արևմտյան ափը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)