04-05-2026 / 18:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանը և հայ-վրացական հարաբերությունները 2021-ին

2021/12/30 23:51
Վրաստան, Տեսակետ

Հունվարի 11-ին իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին երկրորդ անգամ հայտարարեց, թե դուրս է գալիս քաղաքականությունից և ցանկություն ունի վերադառնալ հին կյանքին։ Փետրվարի 18-ին ամենաբարձր վարկանիշ ունեցող վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց՝ տարվա ընթացքում հիմնելով իր «Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցությունը 6 տարի անց երկրի վարչապետ դարձավ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վրացական TAM MANAGEMENT ընկերությունը հայտարարեց, թե «վրացական արտադրության առաջին Т-31 աթս-ն պատրաստ է ու այն գերազանցում է թուրքական և հրեական անալոգներին»։ ԱԹՍ-ն ցուցադրվել է միայն վիրտուալ։ Մարտի 6-ին «Դելտա» ռազմական գիտահետազոտական կենտրոնի և Թբիլավիամշենի ավիացիոն գործարանի համատեղ վերանորոգված և արդիականացված առաջին Սու-25 ՈւԲ ուսումնամարտական գրոհիչը թռիչքներ է արել։ Վրաստանը վերանորոգում և թարմացնում է իր ավիացիոն պարկը։

Ապրիլի 19-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ «Վրացական երազանքն» ու ընդդիմության մի մասը ստորագրեցին կոմպրոմիսային մի փաստաթուղթ, որը պետք է վերջ դներ երկրում ներքաղաքական ճգնաժամին։ «Վրացական երազանքը» համաձայնագրից դուրս եկավ հուլիսի 28-ին, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը փաստաթուղթը ստորագրեց սեպտեմբերի 1-ին։ Փաստաթղթի կետերից մեկով, եթե իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում չկարողանա հավաքել 43%, ապա երկրում արտահերթ ընտրություններ են անցկացվելու։ Հուլիսին ԵՄ Եվրոպական ներդրումային բանկը Վրաստանի կառավարությանը հատկացրել է լրացուցիչ 106,7 մլն եվրոյի վարկ։ Եվրոպական բանկը ֆինանսավորելու է Արևելք-Արևմուտք մայրուղու 2 հատված՝ երկարացնելով մայրուղին մինչև Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ։ Արևելք-Արևմուտք ավտոմայրուղու շինարարությանը զուգահեռ իրականացվում են Հյուսիս-Հարավ արագընթաց ավտոմայրուղու Քվեշեթի-Կոբի հատվածում 23 կիլոմետրանոց ճանապարհի, այդ թվում՝ 9 կիլոմետրանոց թունելի կառուցման աշխատանքները։ Նոր թունելի կառուցումը հնարավորություն է տալու բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարներին, այդ թվում՝ հայկական, ժամանակ խնայել «Վերին Լարս» անցակետ հասնելու համար։

ՏԻՄ ընտրությունների նախօրեին անօրինական ձևով Վրաստան վերադարձավ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նրան ձերբակալեցին, այժմ դատական գործընթացը շարունակվում է, ինքն էլ, ասում են, Ռուսթավիի բանտ է տեղափոխվել Գորիի հոսպիտալից։ ՏԻմ ընտրություններում իշխող կուսակցությունը կարողացավ հավաքել 43%, Թբիլիսիում քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց Կախա Կալաձեն։ Հոկտեմբերի 18-ին Վրաստան էր այցելել ԱՄՆ պաշտպանության նախարարը։ Վրաստանի խորհրդարանը հաստատել է 2022թ. պետական բյուջեն։

Վրաստանի ՊՆ-ին հատկացվել է 1մլրդ լարի: Վրաստանի պետական ռազմական գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնը ներկայացրել է իր նոր հետախուզական զրահափոխադրիչ մեքենան` Դիդգորի ընտանիքի նոր ներկայացուցիչին։ Հայ-վրացական հարաբերություններ Տարվա ընթացքում վարչապետները երկու անգամ փոխադարձ այց են ունեցել։ Վրաստանի վարչապետի միջնորդությամբ Հայաստան է վերադարձվել Բաքվում պահվող մեր գերիներից 15 հոգի։ Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ում վրաստանի վարչապետը հայտարարեց «Խաղաղ հարևանության» նախաձեռնության մասին։ «3+3» ձևաչափը կարծես թե դարձավ «3+2», Վրաստանն այս հարցում դեռևս անփոփոխ է մնացել իր դիրքորոշման հարցում։

Չի բացառվում, սակայն, որ կարող է այս ձևաչափում Վրաստանը դիտորդի դեր ունենա։ Վրաստանի Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով՝ 2021թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալների ցուցակում Հայաստանը 7-րդ տեղում է՝ 611.6 մլն ԱՄՆ դոլար ծավալով։ Վրաստանը Հայաստան է արտահանել 226մլն, իսկ ներմուծել՝ 385 մլն ԱՄՆ դոլարի ապրանք։ Այս տարի Հայաստան-Վրաստան պաշտպանության նախարարությունների միջև չի ստորագրվել պաշտպանական համագործակցության ամենամյա պլանը։ Հայ-վրացական սահմանին կառուցվում է «Բարեկամության կամուրջ»

Հասմիկ Մելիքսեթյան

Նախորդ Լուրը

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակումը խելամիտ քայլ է. Զախարովա

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում ձերբակալվել է ծառայակիցներին գնդակահարած զինվորը

Այլ Լուրեր

Հայաստան

«Նոր տրանսպորտային միջանցքներ. մրցակցությո՞ւն, թե՞ համագործակցություն Հարավային Կովկասում». վրացի փորձագետի գնահատականը

29/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026
Հարավային Կովկաս

Ճգնաժամ Վրաստանի ընդդիմադիր դաշտում․ «Միասնական ազգային շարժումը» սպառնում է լքել ընդդիմության դաշինքը

27/04/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում ձերբակալվել է ծառայակիցներին գնդակահարած զինվորը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիա-Հայաստան սահմանը կարող է բացվել հունիսի 4-ին

04/05/2026

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02/05/2026

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)