Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շուքրին հունվարի 23-ին հայտարարել է, որ իր երկիրը կիրառելու է անհրաժեշտ գործիքակազմը Արաբական պետությունների լիգա՝ Սիրիայի վերադարձի գործընթացը դյուրացնելու համար:
«Մենք շարունակելու ենք համագործակցել արաբ մեր եղբայրների հետ այս նպատակն իրականություն դարձնելու համար: Մենք նաև ակնկալում ենք, որ Սիրիայի կառավարությունը նույնպես համապատասխան միջոցառումներ իրականացնի Արաբական պետությունների լիգա վերադառնալու համար»,- ասել է Շուքրին՝ Օմանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Ֆայսալ Միկդադը հայտարարել էր, որ Սիրիայի կառավարության առաջնահերթությունը արաբական երկրների հետ հարաբերությունների բարելավումն է:
«Արաբական պետությունների լիգան մի ինստիտուտ է, որտեղ հավաքվում են արաբները: Սակայն այն չի իրագործում իր առջև դրված նպատակներից ոչ մեկը»,- ասել է Միկդադը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան կասեցրել էր Սիրիայի ակտիվությունը կազմակերպությունում և կոչ էր արել արաբական երկրներին հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից քանի դեռ Սիրիան չի կատարել իր բոլոր պարտավորությունները և չի ապահովել քաղաքացիների պաշտպանությունը: