Ադրբեջանի «Ժողովրդավարություն և բարգավաճում» կուսակցության մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում ՌԴ դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության։
Ցուցարարների մոտ եղել են հակառուսական բնույթի կարգախոսներով պաստառներ՝ «Ո՛չ ագրեսիային» գրությամբ։ Նրանք նաև վանկարկել են՝ «Պուտի՛ն, հեռացի՛ր», «Մենք բողոքում ենք ընդդեմ պատերազմի», «Ռուսակա՛ն բանակ, հեռացի՛ր Ուկրաինայից» և այլն:
Ադրբեջանական ոստիկանությունը ցուցարարներին հեռացրել է դեսպանատան շենքից։