15-06-2026 / 14:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի նոր դիրքավորման հետևանքով ուղիղ նշանառության տակ են հայտնվել Ներքին Հանդի գերեզմանատունը, եկեղեցին. ՄԻՊ

2022/03/21 12:06
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Սյունիք մարզ (Ներքին Հանդ բնակավայր) գործուղված ՄԻՊ-ի աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ, հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Հաղորդվում է, որ փաստահավաք աշխատանքի համար կարևոր նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հավաքագրված տեղեկությունները, քանի որ մինչև հրապարակային ահազանգերի ստացումը Պաշտպանի գրասենյակի Սյունիքի մարզային ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Կապանի համայնքապետարանի, այդ թվում՝ Ներքին Հանդ վարչական ղեկավարի հետ։

Փաստահավաք աշխատանքային խումբը Ներքին Հանդ բնակավայր այցի ընթացքում հանդիպել է բնակավայրի վարչական ղեկավարի և բնակիչների հետ, տեղում դիտարկել է գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ու Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից տարածքները և փաստագրել է բնակիչների իրավունքների իրացման խնդիրները:

Զրույցների ու քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022 թվականի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են։ Բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։ Ավելին, ըստ բնակիչների՝ ադրբեջանական զինծառայողներին առաջինը նկատել է գյուղի հովիվը։

Ստեղծված իրավիճակում կարևոր է արձանագրել, որ Ներքին Հանդ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղմունքն է անասնապահությունը և հողագործությունը:

Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման հետևանքով ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը և այգիները։ Անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։

Թեպետ գյուղում չկա խուճապային տրամադրություն, սակայն գյուղացիներն անորոշ վիճակում են՝ ստեղծված իրավիճակի հետ կապված:

Աշխատանքային խումբն արձանագրել է նաև, որ 2022 թվականի մարտի 16-ին Ներքին Հանդ բնակավայրում բնակիչների հետ հանդիպել են Սյունիքի մարզպետը և ՊՆ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ։ Բացի այդ, այս օրերին բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ են իրականացրել Կապան համայնքի ղեկավարն ու նրա տեղակալները։

Այցի ընթացքում աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել նաև Կապան համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզպետարանի և այլ իրավասու պաշտոնատար անձանց հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի արդյունքներն ու հետևությունները, ինչպես նաև նշված և այլ խնդիրների լուծման առաջարկություններն ուղարկվել են Կառավարությանը։

ՄԻՊ գրասենյակից նշում են, որ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետամուտ լինել սահմանամերձ բնակավայրերի, այդ թվում՝ Ներքին Հանդի բնակիչների խնդիրների լուծման հարցերին։

Նախորդ Լուրը

Սիրիայի նախագահը 12-ամյա դադարից հետո առաջին անգամ մեկնել է ԱՄԷ

Հաջորդ Lուրը

Բեյրութը հանձնառու է բարիդրացիական հարաբերություններ պահպանել Պարսից ծոցի երկրների հետ. Լիբանանի վարչապետ

Այլ Լուրեր

Հայաստան

Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը

15/06/2026
ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը

15/06/2026
Իրան

Իրանը բարձրացրել է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Նորդուզ» մաքսակետի կարգավիճակը

15/06/2026
Հաջորդ Lուրը

Բեյրութը հանձնառու է բարիդրացիական հարաբերություններ պահպանել Պարսից ծոցի երկրների հետ. Լիբանանի վարչապետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն

15/06/2026

Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը

15/06/2026

ԵՄ-ն առաջարկում է սև ցուցակում ներառել Ուկրաինայի պատերազմին մասնակցած ՌԴ զինծառայողներին

15/06/2026

ԵՄ-ի վերջին ճնշման գործիքը կարող է լինել առանց վիզայի ռեժիմի չեղարկումը. Կոբախիձե

15/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)