03-02-2026 / 19:43
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Շաբաթը տարածաշրջանում

2022/07/08 18:17
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Region Monitor-ը ներկայացնում է շաբաթվա ընթացքում Իրանում, Թուրքիայում  Հվ. Կովկասում, արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած կարևոր զարգացումները և իրադարձությունները:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը

  • պարբերաբար ապատեղեկատվությամբ է լցրել մեդիադաշտը: ՀՀ պաշտպանության նախարարությունը երկու հաղորդագրություն է տարածել՝ հերքելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեղադրանքները:
  • Ապատեղեկատվություն տարածելուն զուգահեռ ադրբեջանական կողմն ամբողջությամբ ավերել է Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին և վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։ 
  • Իսկ Հունաստանում ՀՀ դեսպանություն անդրադարձել էր CBC TV Azerbaijan հեռուստաալիքի կողմից հեռարձակված և Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանաբար տարածվող տեսանյութին Արցախի Մեհմանա գյուղի և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է հայատյացության ու հայերի դեմ ատելություն սերմանելու քաղաքականությունն այլ երկրներ «արտահանել»:
  • Ամերիկացի կոնգրեսականներըն էլ Պետդեպից պահանջել են հիմնավորել և ներկայացնել Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու պատճառները:

Ռուսաստանում Սիրիայի դեսպանը հայտարարել էր, որ Արևմուտքը ԱՄՆ-ի և Թուրքիայի գլխավորությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներ են տեղափոխում Ուկրաինա: 

  • Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն էլ մեղադրել է Թուրքիային Սիրիայի տարածք ներխուժելուն նախապատրաստվելու մեջ:
  • Իսկ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ռուսական զինված ուժերը Սիրիայում են տեղակայված Սիրիայի կառավարության պաշտոնական հրավերով՝ ի տարբերություն ամերիկյան զինված ուժերի:
  •  Միևնույն ժամանակ Հալեպում կայացել է հայ հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը Սիրիայի Հալեպ նահանգի իշխանություններին՝ ականազերծելով 137 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածք Խան Թուման բնակավայրում:

Շաբաթվա այցերի մասին՝

  • Հայաստան էր ժամանակ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Շամխանին հանդիպել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Շամխանին շեշտել է, որ Իրանը դեմ է ցանկացած գործողության, որը կհանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխության։
  • Կատարի արտգործնախարար Մուհամմադ բն Աբդուլռահման Ալ-Թանի Թեհրանում հանդիպել էր իրանցի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Նա վերահաստատել է Կատարի աջակցությունը միջուկային համաձայնագրի վերականգնմանը:
  • Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է ալ-Ազհարի գերագույն իմամ Ահմադ Մուհամմադ ատ-Տայիբի հետ՝ շնորհավորելով Այդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ։
  • Փոլադյանը Կահիրեում հանդիպել է նաև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանի և արաբական երկրների, ինչպես նաև՝ Հայաստանի և ԱՊԼ միջև հարաբերությունների հնարավոր զարգացումը։ 
  • ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի և Հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին հանդիպել էր Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ՝ քննարկելու կառավարության ձևավորման գործընթացին առնչվող հարցերը:
  • Հուլիսի 15-16-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սալման թագավորի հրավերով կմեկնի Սաուդյան Արաբիա:
  • Իսկ հուլիսի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է Իրան:

Այլ զարգացումներից՝

  • Իսրայելը և Թուրքիան երկկողմ ավիացիոն նոր համաձայնագիր են ստորագրել՝ առաջին անգամ 1951 թվականից ի վեր: Համաձայնագիրը կամրապնդի Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններն ավիացիայի ոլորտում և հնարավորություն կտա վերսկսել իսրայելական ընկերությունների թռիչքները դեպի Թուրքիա, ինչպես նաև թուրքական ընկերությունների թռիչքները դեպի Իսրայել:
  • ՆԱՏՕ-ն կավելացնի զորավարժությունների հաճախականությունը Վրաստանում:
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Նախորդ Լուրը

ՀՀ ԱԺ փոխնախագահը մի շարք երկրների դեսպաններին է ներկայացրել Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումները

Հաջորդ Lուրը

Սիրիայի և Իրանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Այլ Լուրեր

Իրան

Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Միջազգային

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայի և Իրանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)