Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 12։00-ի սահմաններում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Հայկական կողմում տուժածներ չկան։