Հինգշաբթի երեկոյան մի խումբ կրոնական ցուցարարներ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատուն են ներխուժել:
Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հարձակվողները դեսպանատան պատշգամբից կոչեր են հնչեցրել և դրոշներ պարզել:
«Ոստիկանությունը վերջիններիս դուրս է բերել շենքից և ձերբակալել: Կատարվածը կհետաքննեն Բրիտանիայի իրավապահ մարմինները, քննության մասին հավելյալ տեղեկություն կտրամադրվի»,֊հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունը առնվազն ութ մարդ է ձերբակալել:
Հաղորդվում է, որ բողոքի ակցիան իրականացրել են շիա հոգևորական, ծագումով քուվեյթցի Յասեր Ալ-Հաբիբի ստեղծած «Մահդիի սպասավորների միություն» կրոնական կազմակերպության անդամները։ Ցույցերի պատճառը Ադրբեջանում շիա հոգևորականների նկատամամբ կիրառվող հալածանքներն են: