23-06-2026 / 23:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելն ակնկալում է, որ Թուրքիան կփակի ՀԱՄԱՍ-ի գրասենյակը Ստամբուլում

2022/08/29 13:38
Թուրքիա, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Թուրքիայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրիթ Լիլիանն ուրբաթ օրը հայտարարել էր, որ Անկարայում դեսպանի վերանշանակումը կարող է տեղի ունենալ շաբաթների ընթացքում:

Նրա խոսքով՝ այս գործընթացը ժամանակի հարց է:

Լիլիանն անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերություններում առկա մարտահրավերներին՝ նշելով, որ ամենամեծ խոչընդոտը Ստամբուլում գործող ՀԱՄԱՍ-ի գրասենյակի առկայությունն է:

«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է, և գաղտնիք չէ՝ Իսրայելն ակնկալում է, որ Թուրքիան կփակի այս գրասենյակը»,- հավելել է Լիլիանը։

Ըստ իսրայելական Ynetnews լրատվամիջոցի տեղեկություններով՝ Իրիթ Լիլիանը սերտ կապեր ունի Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակի և հատկապես նրա ավագ խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, ով պատասխանատու է հաշտեցման գործընթացի համար:

Իսրայելական ԶԼՄ-ները նաև գրում են, որ վարչապետ Յաիր Լապիդի գրասենյակը և արտգործնախարարությունը որևէ իրավական խոչընդոտ չեն տեսնում Լիլիանի՝ Թուրքիայում դեսպան նշանակելու գործընթացում։

Ըստ տեղեկությունների՝ Էրդողանը նույնպես շահագրգռված է դեսպան նշանակել նախքան նոյեմբերին Իսրայելում կայանալիք ընտրությունները: Սա մասամբ պայմանավորված է այն մտահոգությամբ, որ եթե Բենիամին Նեթանյահուն վերադառնա իր պաշտոնին,  հարաբերությունների նորմալացման գործընթացը կարող է կանգ առնել:

Իր հերթին Իսրայելը մտահոգված է, որ Թուրքիան կարող է դեսպան նշանակել Ուֆուք Ուլութաշին, ով արտգործնախարարության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է և ընկալվում է որպես հակաիսրայելական գործիչ:

Նախորդ Լուրը

Մենք արժևորում ենք եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը. ՌԴ ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Իրանի նախկին դեսպանը՝ «Կապանում հյուպատոսության ստեղծման խորհրդանշական ուղերձի» մասին

Այլ Լուրեր

Հայաստան

Բուլղարիայի մայրաքաղաքում ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»

23/06/2026
Ադրբեջան

Թեհրանում առաջարկում են Իսրայելի դեմ նոր ճակատ բացել Ադրբեջանի ուղղությամբ

23/06/2026
Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի հանձնաժողովը՝ Իսրայելին մեղադրում է Գազայում երեխաների թիրախավորման և հնարավոր ցեղասպանության մեջ

23/06/2026
Հաջորդ Lուրը

Իրանի նախկին դեսպանը՝ «Կապանում հյուպատոսության ստեղծման խորհրդանշական ուղերձի» մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանը մայիսին Հայաստանից ծաղիկների ռեկորդային ծավալ է ներմուծել

23/06/2026

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն 2030 թվականի շեմին պատրաստվում են Ռուսաստանի հետ բախման. ՌԴ ԱԳՆ

23/06/2026

Հայաստանի կրթական ու գիտական համայնքը ChatGPT Edu-ի անվճար բաժանորդագրություն կստանա

23/06/2026

Իրանը պատրաստ է Բաքվի հետ համագործակցել գազի սվոփ փոխանակման շուրջ. փոխնախարար

23/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)