05-12-2025 / 06:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓՈՐՁԱԳԵՏ

2023/02/01 11:33
Ադրբեջան, Արցախ, Թուրքիա, Իրան, Հայաստան, Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Region Monitor-ը հայտարարում է վերլուծական հոդվածների կանչ՝ յուրահատուկ հնարավորություն ընձեռելով արևելագիտության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, կովկասագիտության, լրագրության և հարակից բաժիններում սովորող բոլոր ուսանողներին, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային զարգացումների ուսումնասիրությամբ, վերլուծությամբ և փնտրում են հարթակ սեփական մասնագիտական կարծիքը լսելի դարձնելու և փորձառություն ձեռք բերելու համար։

Վերլուծական հոդվածները պետք է վերաբերեն Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրների արտաքին և ներքին քաղաքական, ռազմական, սոցիալ-տնտեսական, մշակութային և ժողովրդագրական արդի խնդիրների քննությանը, տարածաշրջանային հակամարտությունների, աշխարհաքաղաքական գործընթացների ուսումնասիրությանը։

Ընթացիկ շրջափուլի համար առաջարկում ենք ուսումնասիրել հետևյալ թեմաները․

  • Թուրքիայի քաղաքականությունը Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցի շուրջ։
  • Վրաստանի դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի համատեքստում։
  • Ներքաղաքական գործընթացները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։
  • Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները և զարգացման հեռանկարները։
  • Լիբանանի ներքաղաքական ճգնաժամի առանձնահատկությունները։

Ուսանողները սահմանափակված չեն միայն խմբագրության կողմից առաջարկվող թեմաներով, սակայն կարևոր է ուսումնասիրվող խնդրի արդիականությունը։  


Հոդվածներն ընդունվում են հայերեն կամ ռուսերեն տարբերակներով։ Դրանցից հաջողվածները խմբագրության փուլը հաղթահարելուց հետո կհրապարակվեն կայքի «Երիտասարդ փորձագետ» բաժնում։ Հոդվածի վերջում անհրաժեշտ է նշել տեղեկատվական աղբյուրները։

Հոդվածների տեխնիկական չափանիշներն են․

  • Տառատեսակը՝ Sylfaen, տեքստի տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,15։
  • Հոդվածի սկզբում վերնագիրը՝ գլխատառերով։
  • Հոդվածի վերջում հեղինակի անուն ազգանունը, տարիքը, ուսումնառության վայրը (համալսարան, ֆակուլտետ, ամբիոն, կուրս), էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։
  • Հոդվածի ծավալը՝ A4 ֆորմատի մինչև 3 էջ։

Հոդվածների առաջին խումբն ընդունվում է մինչև մարտի 15-ը։ Հարցերի դեպքում կարող եք գրել, ինչպես նաև հոդվածներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Նախորդ Լուրը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա

Հաջորդ Lուրը

Սիրիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ կապված առաջիկա շփումները տեղի կունենան Ռուսաստանի և Իրանի միջնորդությամբ. Լավրով

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Սիրիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ կապված առաջիկա շփումները տեղի կունենան Ռուսաստանի և Իրանի միջնորդությամբ. Լավրով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)