25-10-2026 / 14:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սպիտակ տունը հայտնել է, որ չնայած մահացու հարձակումներին՝ ԱՄՆ-ը շարունակելու է իր առաքելությունը Սիրիայում

2023/03/28 12:41
Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք

Սպիտակ տունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները ետ չի կագնելու Սիրիայում իր ութամյա տեղակայումից, որտեղ այն պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հավելել է, որ Վաշինգտոնը «զգոն է լինելու»՝ նշելով, որ ԱՄՆ-ին նման հարձակումները չեն կասեցնելու:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցածի հետևանքով Սիրիայում ԱՄՆ-ի դիրքավորման փոփոխություն չի եղել», – Քիրբիի խոսքերը մեջբերում է Al Arabiya-ն՝ հավելելով, որ ԻՊ-ի դեմ պայքարը կշարունակվի:

Նշենք, որ մարտի 23-ին Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ անօդաչու թռչող սարք էր արձակվել, որի հետևանքով սպանվել էր ամերիկացի մեկ կապալառու, վիրավորվել՝ ևս մեկը: Մարմնական վնասվածքներ է ստացել ևս 5 ամերիկացի զինծառայող:

Իր հերթին ԱՄՆ-ի զինված ուժերը պատասխան ավիահարվածներ են հասցրել: Համաձայն Մարդու իրավունքների սիրիական դիտարանի՝ Դեր Զորում հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, որից 3-ը Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ էին:

Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել էր հրթիռակոծություն՝ նշելով, որ ԱՄՆ-ի նման վարքագիծը ոչ այլ ինչ է, քան Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպտագույն խախտում:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես դատապարտել է ԱՄՆ-ի ավիահարվածները՝ Վաշինգտոնին մեղադրելով «քաղաքացիական վայրերը» թիրախավորելու մեջ։

Նախորդ Լուրը

Ադրբեջանի հավաքականի մարզիչը՝ 0-5 հաշվով պարտության մասին․ «Ցուցադրեցինք հրաշալի ֆուտբոլ»

Հաջորդ Lուրը

Իրանցի պաշտոնյայի խիստ նախազգուշացումն Ադրբեջանին. «Տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անթույլատրելի է»

Այլ Լուրեր

Իրան

Ռեզայի. Քանի դեռ Իրանի պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը չի բացվի

23/10/2026
Անվտանգություն

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է որոշվել նոյեմբերի 11-ին

23/10/2026
Ադրբեջան

Իրանցի փորձագետ. Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ

23/10/2026
Հաջորդ Lուրը

Իրանցի պաշտոնյայի խիստ նախազգուշացումն Ադրբեջանին. «Տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունն անթույլատրելի է»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)