19-10-2026 / 20:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան դադարեցրել է ավիահաղորդակցությունը Իրաքի, Իտալիայի, Հարավային Կորեայի և Իրանի հետ

2020/03/02 16:56
Թուրքիա, Իրան, Հասարակություն, Մերձավոր Արևելք

Աշխարհում արագորեն տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով Թուրքիան ժամանակավորապես դադարեցրել է օդային հաղորդակցությունը ևս 3 երկրների հետ։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ մարտի 1-ից դադարեցվում են Թուրքիայի և Իտալիայի, Թուրքիայի և Իրաքի, Թուրքիայի և Հարավային Կորեայի հետ բոլոր ուղևորատար չվերթները։ Մեքենաների և մարդկանց համար երկկողմանիորեն փակվել է նաև Իրաքի հետ ցամաքային սահմանը։

Ավելի վաղ Թուրքիան դադարեցրել էր ուղևորափոխադրումը նաև համաճարակի աղբյուր Չինաստանի և հարևան Իրանի հետ, որտեղ կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի թիվն այսօր արդեն հասել է 66-ի։ Իրանի և Թուրքիայի միջև դադարեցվել է նաև ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունը։

Առանձին հայտարարությամբ են հանդես եկել նաև թուրքական «Türk Hava Yolları» և
«Pegasus» ավիաընկերությունները։ Առաջին ընկերությունը հայտարարել է, որ դեպի նշված երկրներ և այդ երկրներից Թուրքիա թռիչքները կդադարեցվեն առնվազն մինչև մարտի 10-ը։ Իսկ «Pegasus»-ը նշված ուղղություններով թռիչքներ չի իրականացնի մինչև մարտի 16-ը։

Նշենք, որ մայրցամաքային Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը Թուրքիան չի վերականգնի առնվազն մինչև մարտի 29-ը։ Միևնույն ժամանակ, Հոնկոնգի հետ ավիափոխադրումները շարունակվում են։

Նախորդ Լուրը

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը կվերականգնի վիզային ռեժիմն Իրանի հետ

Հաջորդ Lուրը

«Իսրայելում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը երաշխավորված չէ». արաբագետ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվել է ավելի քան 2300 մարդ

19/10/2026
Անվտանգություն

Ռուսական հարվածների հետևանքով Կիևում մեկ մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել

19/10/2026
Ադրբեջան

Իրանցի պատգամավորը քննադատել է Ադրբեջանում հիջաբի սահմանափակումները

19/10/2026
Հաջորդ Lուրը

«Իսրայելում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը երաշխավորված չէ». արաբագետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվել է ավելի քան 2300 մարդ

19/10/2026

Հայաստանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կընդլայնեն համագործակցությունը

19/10/2026

ԵՄ-ն 38 մլն եվրո կհատկացնի Վրաստանին՝ առանց կառավարության մասնակցության

19/10/2026

Թրամփը մեղմացրել է ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցները

19/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)