03-02-2026 / 13:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նախագահ Հերցոգի այցն ԱՄՆ շոշափելի արդյունքների չբերեց. իսրայելցի քաղաքագետ

2023/08/21 12:27
Ադրբեջան, Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Տեսակետ

Իսրայելում տիրող ներքաղաքական իրավիճակի, դատաիրավական բարեփոխումների և այլ հացրերի շուրջ Region Monitor-ը զրուցել է իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսքինի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Հարց: Հարգելի՛ Ավիգդոր Էսկին, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Ինչպես գիտենք, վերջերս Քնեսեթը (Իսրայելի խորհդարանն) ընդունեց դատաիրավական բարեփոխումների մասին վիճահարույց օրինագիծը: Այն մեծ դժգոհությամբ ընդունվեց հասարակության լայն զանգվածների կողմից: Օրեր շարունակ երկրում ցուցարարները բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ օրինագծի ընդունումը համարելով հակաժողովրդավարական: Դուք ի՞նչ կարծիք ունեք առհասարակ այս ամենի մասին:

Պատասխան: Երբ երկրում կա կոալիցիա ու ընդդիմություն, իշխանության ցանկացած որոշում քննադատության է ենթարկվում։ Խոսքն այս դեպքում օրենքի չնչին փոփոխության մասին է։ Իսրայելում բողոքի ցույցերն այս փուլում հեռու են Փարիզի կամ Երևանի բողոքի ցույցերի դինամիկայից, սակայն դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձություններն այնտեղից։

Հարց: Ձեր կարծիքով՝ ի՞նչ աստիճանի կարող է խորանալ ներքաղաքական ճգնաժամն Իսրայելում:

Պատասխան: Լիբերալ ընդդիմադիր ուժերը վճռական են՝ շարունակելու ընդդիմանալ Նեթանյահուի պահպանողական կառավարությանը: Սակայն դատաիրավական համակարգի բարեփոխումները շատ աննշան են։ Դժվար է պատկերացնել, որ ճգնաժամը կարող է աճել այս հիմքի վրա։ Հատկապես հաշվի առնելով վերջին ամիսների տնտեսական հրաշալի ցուցանիշները։

Հարց: Վերջերս Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը մեկնել էր Միացյալ Նահանգներ: Ձեր կարծիքով՝ վաշինգտոնյան այցելությունը կարո՞ղ է ինչ-որ ազդեցություն ունենալ վերոնշյալ գործընթացի վրա:

Պատասխան: Նախագահ Հերցոգի այցը Միացյալ Նահանգներ շոշափելի արդյունքների չբերեց։

Հարց: Կցանկանայի՝ անդրադառնայինք նաև հայ-իսրայելական հարաբերություններին՝ ի՞նչպես կբնութագրեք դրանք: Ակնհայտ է, որ երկկողմ հարաբերություններում առկա են մի շարք բացթողումներ: Կնշե՞ք դրանք և դրանց պատճառները:

Պատասխան: Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները չեն կայացել, քանի որ Երևանը չի ցանկացել դրանք զարգացնել։ 1991 թվականից Իսրայելը Հայաստանին առաջարկել է ռազմական և քաղաքական համագործակցություն։ Բայց Հայաստանը առաջնահերթ էր համարում իրանական ուղղության զարգացումը։ 2015 թվականին Իսրայելը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկեց նույն սպառազինությունը, ինչի մասին խոսեց ձեր պաշտպանության նախարարը։ Երևանի կողմից համագործակցությունից հրաժարվելը հայկական կողմի ընտրությունն էր։ Այդ ժամանակից ի վեր Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունն է ամրապնդվել։

Հարց: Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանով տարածաշրջանում իրավիճակը աստիճանաբար հասնում է հումանիտար աղետի։ Ի՞նչ մակարդակում է Իսրայելում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը։

Պատասխան: Ոչ ոք չի դիմել Իսրայելին՝ որպես միջնորդ հանդես գալու։ Իսրայելը որևէ կերպ ներգրավված չէ այս հակամարտության մեջ։ Մեր շահերը չեն ներառում մեր սեփական ներգրավվածությունը։ Իրանական թեման առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Իրանը բացահայտորեն ձգտում է ոչնչացնել Իսրայելին։

Հարց: Եվ վերջում. տեղյակ եք, որ Ադրբեջան է այցելել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: Ինչպես պարզ դարձավ հանդիպումներից, Բաքվում Գալանտը քննարկել է Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման ուղիները: Գալանտը նաև անդրադարձել է «Իրանից եկող սպառնալիքներին»: Դուք ինչպես եք վերաբերվում ադրբեջանա-իսրայելական ռազմավարական համագործակցությանը: Արդյո՞ք այն ավելի շատ առավելություններ է պարունակում, թե մարտահրավերներն հաճախ «անտեսվում են»:

Պատասխան: Իրանից հնչող սպառնալիքները առասպելներ չեն: Իրանն ահաբեկչության ամենամեծ հովանավորն է աշխարհում: Սա ուղղակիորեն վերաբերում է Իսրայելին։ Եվ մենք այս ուղղությամբ աշխատելու ենք բոլորի հետ, ովքեր ցանկանում են մեզ հետ լինել ահաբեկչության դեմ պայքարում։

Նախորդ Լուրը

Արդբեջանը կրակ է բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հաջորդ Lուրը

Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիներ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ տեղափոխվել են Հայաստան

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Անվտանգություն

Արաղչին և Ուիտքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Reuters

03/02/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիներ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ տեղափոխվել են Հայաստան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

03/02/2026

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)