14-09-2026 / 13:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան մեկ տարով երկարաձգեց Աղդամի մոնիտորինգի կենտրոնի իր զինվորականների մանդատը

2023/11/16 09:38
Արցախ, Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիան նոյեմբերի 17-ից մեկ տարով կերկարաձգի Ադրբեջանում տեղակայված իր զինվորականների մանդատը․ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է երեկ հավանություն տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նոյեմբերի 13-ին ներկայացրած օրինագծին։

Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ նախատեսված աշխատանքները շարունակվում են, Աղդամում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը «հաջողությամբ շարունակվում է»։

«Չնայած Ադրբեջանի կողմից սեպտեմբերին ձեռնարկված հակաահաբեկչական գործողությանը, հարցը վերջնականապես լուծված չէ, քանի որ հակամարտող կողմերի միջև խաղաղության պայմանագիր դեռ չի կնքվել։ Թուրքիան, որը գործընթացի հենց սկզբից աջակցել է Ադրբեջանին, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր բոլոր իրավունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը, շարունակում է զգալի ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման և ամրապնդման գործում, ինչպես նաև դրան նպաստող տնտեսական ենթակառուցվածքների կառուցմանն ու վերականգնմանը», – ասված է փաստաթղթում։

Նախորդ Լուրը

Սիրիայի նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ փոխնախագահին

Հաջորդ Lուրը

«Խաղաղության խաչմերուկ»-ը վերջին երեք տարվա մեր դիրքորոշման արտահայտությունն է. Փաշինյան

Այլ Լուրեր

Վրաստան

Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի ընդդիմության առաջնորդներից Գեորգի Բարամիձեն

14/09/2026
ԱՄՆ

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի զորավարժություններից հետո

12/09/2026
Մերձավոր Արևելք

Պակիստանն առաջին անգամ դեսպան ունի Հայաստանում

12/09/2026
Հաջորդ Lուրը

«Խաղաղության խաչմերուկ»-ը վերջին երեք տարվա մեր դիրքորոշման արտահայտությունն է. Փաշինյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հուրմուզի նեղուցի շուրջ հանդիպումը հետաձգվել է

14/09/2026

Հայաստանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները

14/09/2026

Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի ընդդիմության առաջնորդներից Գեորգի Բարամիձեն

14/09/2026

Ռուսաստանի հարվածների հետևանքով Ուկրաինայում 4 մարդ է զոհվել

14/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)