13-10-2026 / 12:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արարատ Միրզոյանն առաջին այցն է կատարել Սաուդյան Արաբիա

2024/04/17 14:06
Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Մեկնարկել է  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա, որը երկու երկրների միջև 2023թ. նոյեմբերին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին բարձր մակարդակի այցն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Այցի մեկնարկին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռիյադում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության կրթության նախարար Յուսուֆ բին Աբդալլահ Ալ-Բանյանի հետ։ 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ձևավորվող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և նշել, որ ՀՀ ԱԳ նախարարի այս այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տարբեր առանցքային ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում  նախարարները քննարկել են կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կապերն ընդլայնելու ուղղությամբ։

Հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության մեջ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների, երիտասարդության ներուժի արդյունավետ կիրառման միջոցով ոլորտի՝ ժամանակակից պահանջներին համահունչ զարգացումն ապահովելու կարևորությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնի գործունեության միջոցով ընձեռնվող հնարավորություններն ու արդեն իսկ ձևավորված միջազգային համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Երևանի և Ռիյադի միջև շփումները՝ կրթության տարբեր մակարդակներում փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստման իրականացման, ինչպես նաև կրթաթոշակների ու մարդկային ռեսուրսի մեծ ներուժի փոխշահավետ իրացման նպատակով։

Արարատ Միրզոյանը և Յուսուֆ բին Աբդալլահ Ալ-Բանյանին կարևորել են նաև բժշկության և տեխնիկական գիտությունների բնագավառներում առկա հնարավորությունների առավելագույնս օգտագործումը և նոր ծրագրերի նախաձեռնումը։

Ամփոփելով քննարկումը՝ երկու նախարարներն ընդգծել են հայ և արաբ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությանն ու փոխադարձ համակրանքին համահունչ միջպետական կապերի խթանման մեծ պատրաստակամությունը։

Նախորդ Լուրը

Al Jazeera։ «Էրդողանի կուսակցության պարտությունը Թուրքիայի ըննդիմությանը ապագայի հույս է տալիս »

Հաջորդ Lուրը

Turkish Airlines-ը պատրաստվում է Rolls-Royce-ի և Airbus-ի հետ 20 մլրդ դոլարի համաձայնագիր կնքել

Այլ Լուրեր

ՌԴ

Ֆինլանդիան առաջարկում է գրեթե ամբողջությամբ սահմանափակել Ռուսաստանի քաղաքացիների ուղևորությունները ԵՄ

13/10/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի հրամանատարը ներկայացրել է Ռուսաստանի դեմ դաշինքի գործողությունների ծրագիրը

13/10/2026
ԱՄՆ

Պուտինն ավելի շատ է շահագրգռված Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրով, քան Զելենսկին. Թրամփ

13/10/2026
Հաջորդ Lուրը

Turkish Airlines-ը պատրաստվում է Rolls-Royce-ի և Airbus-ի հետ 20 մլրդ դոլարի համաձայնագիր կնքել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆինլանդիան առաջարկում է գրեթե ամբողջությամբ սահմանափակել Ռուսաստանի քաղաքացիների ուղևորությունները ԵՄ

13/10/2026

ՆԱՏՕ-ի հրամանատարը ներկայացրել է Ռուսաստանի դեմ դաշինքի գործողությունների ծրագիրը

13/10/2026

Պուտինն ավելի շատ է շահագրգռված Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրով, քան Զելենսկին. Թրամփ

13/10/2026

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 17 մարդ է տուժել

13/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)