01-08-2026 / 02:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

COP 29-ին ընդառաջ՝ Ադրբեջանն ակտիվացրել է քաղաքացիական հասարակության դեմ ճնշումները. Euractiv

2024/06/11 12:42
Ադրբեջան, Անվտանգություն, Հասարակություն, Քաղաքականություն

«Euractiv» լրատվամիջոցը գրում է, որ Ադրբեջանի կառավարությունն ակտիվացրել է քաղաքացիական հասարակության դեմ ճնշումները՝ ՄԱԿ-ի կլիմայական գագաթաժողովին ընդառաջ:

Լրատվամիջոցը մեջբերել է Freedom House-ի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը՝ նշելով, թե «Ադրբեջանը նույնիսկ միակուսակցական պետություն չէ։ Սա մեկ անձի կամ մեկ ընտանիքի պետություն է»:

Նշվել է, որ վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանը ժողովրդավարական սկզբունքների և խոսքի ազատությունը հարգելու միջազգային վարկանիշում կայուն անկում է գրանցել: 2024 թվականին Freedom House-ը Ադրբեջանին ներառել է «ոչ ազատ» երկրների շարքում՝ Ազատության համաշխարհային ինդեքսում 100 միավորից 7 միավոր տալով։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ամենամյա ինդեքսում երկիրը 180 երկրների մեջ ներկայում զբաղեցնում է 164-րդ տեղը։

Լրատվամիջոցը շեշտել է, որ բռնաճնշումները չեն սահմանափակվում միայն անկախ լրատվամիջոցներով և հասարակական կազմակերպություններով։ Օրինակ՝ սույն թվականի մայիսին Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) առաջարկել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը կրոնական ազատության համակարգված, շարունակական և աղաղակող ոտնահարումներին Բաքվի մասնակցության համար Ադրբեջանն անվանի «առանձնահատուկ մտահոգություն առաջացնող երկիր»:

Կայքը նաև նշել է, որ Ադրբեջանում 254 անձ է դատապարտվել՝ քաղաքական դրդապատճառներով։

Նախորդ Լուրը

Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան

31/07/2026
Իրան

TRIPP-ը միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին. Նիկոլ Փաշինյան

31/07/2026
ԱՄՆ

Թրամփը Գազայի հարցում «պատմական համաձայնության» մասին է հայտնել

31/07/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն ևս երկու նավաթարի է հարվածել Հորմուզի նեղուցում

31/07/2026

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026

Թրամփը վստահ չէ Ուկրաինային Patriot-ների արտադրման արտոնագիր տրամադրելու հարցում

31/07/2026

Իսպանիան լրացուցիչ զորք է տեղակայում Սեուտայում. հազարավոր միգրանտներ հատել են Մարոկկոյի հետ սահմանը

31/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)