20-05-2026 / 12:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանը և Ուկրաինան Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի համար մեղադրել են մեկը մյուսին

2024/08/12 12:26
Կարևոր

Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանում հրդեհ է բռնկվել, որի համար Մոսկվան և Կիևը մեղադրում են մեկը մյուսին։ Երկու կողմից էլ հայտարարել են, որ ճառագայթման մակարդակը չի բարձրացել։

«Ռոսատոմ» ընկերությունը հայտարարել է, որ ատոմակայանում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ուկրաինան հարվածային անօդաչու թռչող սարքերով երկու ուղիղ հարված է իրականացրել Զապորոժիեի ատոմակայանին՝ տեղական ժամանակով ժամը 20։20-ին և 20։32-ին։ Մինչև ժամը 23։30 հիմնական հրդեհը հաջողվել է մարել։ Սակայն լրջորեն վնասվել է ատոմակայանի հովարանը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այրվող ատոմակայանից բարձրացող ծխի լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ հրդեհն առաջացրել են «ռուսական օկուպանտները»։ Ուկրաինայի «Էներգոատոմ» ընկերությունը հայտարարել է, որ հրդեհի պատճառ է դարձել Ռուսաստանի անփութությունը կամ հրկիզումը։

ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան իր հերթին Կիևին մեղադրել է «միջուկային ահաբեկչության» մեջ։ 

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարություն է տարածել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում բռնկված հրդեհի առնչությամբ՝ առանց հարձակման մեջ կողմերից որևէ մեկին մեղադրելու։ 

«Այս հարձակումները վտանգում են ատոմակայանի միջուկային անվտանգությունը և մեծացնում միջուկային վթարի վտանգը։ Դրանք պետք է հենց հիմա դադարեն», – հայտարարել է նա։ 

Գրոսին նաև հայտարարել է, որ գործակալությունը պետք է անմիջապես մուտք գործի հովացման աշտարակ՝ վնասը գնահատելու համար։ 

Նախորդ Լուրը

Թուրք վերլուծաբան. Կիևը մինչև տարվա վերջ պատրաստվում է խաղաղ բանակցություններ սկսել Մոսկվայի հետ

Հաջորդ Lուրը

Թուրքիայի ու Սիրիայի պաշտպանության նախարարները կարող են առաջիկայում հանդիպել

Այլ Լուրեր

Ադրբեջան

ԵԽ երկրների շարքում բանտարկյալների թվով առաջին տեղում Թուրքիան է, երկրորդում՝ Ադրբեջանը․ զեկույց

20/05/2026
Ադրբեջան

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը ասել է, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը

19/05/2026
Կարևոր

Միրզոյան. Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել ՀՀ-Ռուսաստան հարաբերություններում

19/05/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի ու Սիրիայի պաշտպանության նախարարները կարող են առաջիկայում հանդիպել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմը կդառնա Հայաստանի և Թուրքիայի առաջին համատեղ կինոնախագիծը

20/05/2026

Միրզոյան. Այս պահից սկսած Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերներ են

20/05/2026

ԵԽ երկրների շարքում բանտարկյալների թվով առաջին տեղում Թուրքիան է, երկրորդում՝ Ադրբեջանը․ զեկույց

20/05/2026

ԱՄՆ-ը նախատեսում է կրճատել ՆԱՏՕ-ին տրամադրվող արագ արձագանքման ռազմական ռեսուրսները

20/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)