07-04-2026 / 02:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը

2024/11/20 18:07
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Վերջին օրերին ստացվեց հերթական լուրն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության մի կտոր ևս ոչնչացվել է ադրբեջանական վանդալների կողմից։ 

«Caucasus Heritage Watch»–ը արբանյակային լուսանկարներն է հրապարակել՝ ահազանգելով, որ Ադրբեջանն ավերել է Լեռնային Ղարաբաղի  Կովսական (Զանգելանի) շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին, որը համարվում էր տարածաշրջանի հին եկեղեցիներից մեկը։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում  ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորման մասին խոսել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։  

«Ադրբեջանցիներն իրենց քաղաքականությանը բնորոշ՝ ոչնչացրին նաև այդ եկեղեցին։ Նման վայրագությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ կա հստակ ցուցում Ադրբեջանի ղեկավարության կողմից՝ ոչնչացնել, փոշիացնել այն ամենը, ինչ հայկական է, իսկ եթե հնարավոր չէ մեր կարևորագույն հուշարձանները օրը ցերեկով, ամբողջ աշխարհի աչքերի առջև վերացնել, դրանք ներկայացնում են որպես ոչ հայկական։ Փաստացի սա նույն քաղաքականության շարունակությունն է, որի նպատակն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական հետքի մաքրումն է՝ այնպես, ինչպես ժամանակին արեցին Նախիջևանում, որտեղ այսօր որևէ հայկական եկեղեցի, պատմամշակութային հուշարձան, հայկական արձանագրություն չի մնացել։ Դե իսկ Ջուղայի խաչքարերի ոչնչացման պատմությունն իմացավ ամբողջ աշխարհը, թեև վանդալների դեմ պատժամիջոցներ չկիրառվեցին»,- ասաց Ղազարյանը։ 

Նրա կարծիքով՝ հայկական կողմը պետք է այդ ամենն արձանագրի, դրանց վերաբերյալ պատրաստի փաստական նյութեր և փոխանցի համապատասխան միջազգային կառույցներին՝ փորձելով նրանց միջոցով ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների վրա, որպեսզի գոնե հաջորդ հուշարձանին նրանց բարբարոսական ձեռքը չհասնի։  

«Իհարկե, մեծ հույսեր չեմ փայփայում այդ կապակցությամբ, բայցևայնպես մենք պարտավոր ենք այդ ամենը արձանագրել, առավել ևս, որ այս ժամանակափուլում Ադրբեջանին ձեռնտու չէ, որ որևէ միջազգային չեզոք փորձագետ մտնի տարածաշրջան, քանի որ նա կֆիքսի հայկական հետքի առկայությունը, կտեսնի տեղի ունեցող վանդալիզմի դրսևորումները հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ։ Տարիներ անց, եթե ադրբեջանցիներին հաջողվի իրականացնել իրենց ծրագիրը, այն է՝ ամբողջությամբ ոչնչացնել հայկական հետքն իրենց ենթակայության տակ անցած տարածքներում, գուցե, այդժամ նրանք որոշ մարդկանց թույլ տան մտնել այդ տարածքներ։ Բայց այս փուլում նման բան ադրբեջանական կողմը կաշխատի ամեն կերպ բացառել»,- ասաց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրենը։  

Ղազարյանի կարծիքով՝ քանի դեռ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից չի ցուցաբերվում կոշտ վերաբերմունք, նրանք առիթավորվում են ու շարունակում իրենց բարբարոսական քաղաքականությունը հայկական հուշարձանների նկատմամբ։       

Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգությունը։ Պարբերաբար տեղեկություններ են հայտնի դառնում ադրբեջանցիների կողմից հայկական այս կամ այն հուշարձանի ոչնչացման մասին։ Բոլոր տարածքներում, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան ավերված ու պղծված եկեղեցիներ, հուշարձաններ։ Դրանց թվում են Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ ժամը, Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը հիմնահատակ ավերվել է, իսկ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածվել է մզկիթի։ 

Նախորդ Լուրը

Իրանը մտադիր է շարունակել զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ

Հաջորդ Lուրը

Իրանի դեսպանը Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորել է հայ մանուկներին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Հաջորդ Lուրը

Իրանի դեսպանը Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորել է հայ մանուկներին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)