23-07-2026 / 22:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի ԿԸՀ-ը չեղարկել է ընդդիմադիր կոալիցիաների ցուցակները

2024/11/27 11:04
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է նոր խորհրդարան անցած ընդդիմադիր «Միասնություն-ազգային շարժման», «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» և «Ուժեղ Վրաստանի» կուսակցական ցուցակները։ Նշված ուժերն այլևս պատգամավորական մանդատներ չունեն։

ԿԸՀ-ի որոշումը որոշումը՝ կապված ցուցակների չեղարկման հետ, չի նշանակում, որ ընտրական վարչությունը կիսում է ընտրությունների վերաբերյալ կուսակցությունների գնահատականները։ Հանձնաժողովն առաջնորդվել է բացառապես Վրաստանի ընտրական օրենսդրությամբ։

ԿԸՀ-ն անհիմն է անվանել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների և ամփոփիչ արձանագրության վերաբերյալ այս կոալիցիաների տված գնահատականը, թե իբր ընտրությունները կեղծվել են։

«Մենք կարծում ենք, որ այդ գնահատականները հիմնված են քաղաքական օրակարգի վրա և չեն արտացոլում իրականությունը: ԿԸՀ-ն ընդգծում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանի ընտրություններն անցել են Վրաստանի Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներին համապատասխան»,-ասված է հայտարարության մեջ։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում ստացավ 89 մանդատ, ինչը նրան հնարավորություն տվեց առանց ընդդիմության աջակցության ճանաչել ընտրված բոլոր 150 պատգամավորների լիազորությունները, ինչպես նաև ընտրել օրենսդիր մարմնի նախագահին, փոխնախագահներին և հանձնաժողովների ղեկավարներին։

Խորհրդարան մտած բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները պնդում են, որ 11-րդ գումարման խորհրդարանը ոչ լեգիտիմ է և նրա կայացրած բոլոր որոշումները նույնպես լեգիտիմ չեն։

Նախորդ Լուրը

Լիբանանում ուժի մեջ է մտել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարը

Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

Այլ Լուրեր

Iran and UK flag. Politics concept, partner deal beetween countries. Partnership agreement of governments 3D illustration.
Իրան

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում մնացած իր դիվանագետներին

23/07/2026
Միջազգային

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ վերջին չորս տարվա ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը

23/07/2026
Անվտանգություն

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար է այրվել

23/07/2026
Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար

23/07/2026
Iran and UK flag. Politics concept, partner deal beetween countries. Partnership agreement of governments 3D illustration.

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում մնացած իր դիվանագետներին

23/07/2026

Կապանը ճանաչվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

23/07/2026

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ վերջին չորս տարվա ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը

23/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)