Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության ամբողջական վերականգնման հարցը, դիվանագետների աշխատանքի համար անհրաժեշտ անձնակազմի թվի, վիզաների, բանկային գործառնությունների հետ կապված հարցեր։
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հանդիպումից հետո պարզ կլինի, թե որքանով կողմերը կկարողանան «արագ և արդյունավետ առաջ շարժվել»:
www.1lurer.am