07-04-2026 / 17:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու՞ Ալիևը չմեկնեց Մոսկվա

2025/05/12 10:08
Ադրբեջան, Քաղաքականություն

Քանի որ ադրբեջանական մեդիադաշտում դեռևս քննարկվում է Իլհամ Ալիևի՝ Մոսկվա չմեկնելու և Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի տոնակատարություններին չմասնակցելու թեման, մի քանի դիտարկում՝ Ադրբեջանի նախագահի որոշման վերաբերյալ։
Նախևառաջ, միանշանակ է, ադրբեջանական կողմը ձգտելու էր որպես բազմակողմ խաղաքարտ խաղարկել թե՛ Մոսկվա մեկնելու, թե՛ չմեկնելու հանգամանքը։

Այս համատեքստում, ուշագրավ է, որ Ալիևի՝ ռուսական կողմին մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը տարածվեց հայկական կողմից՝ մոսկովյան միջոցառումներին վարչապետի մակարդակով մասնակցության հաստատումից հետո։ Հետևաբար, ադրբեջանական կողմին անհրաժեշտ էր խաղաքարտն օգտագործել այլ ուղղություններով։

Ըստ այդմ.

1.Միանշանակ է, որ մոսկովյան միջոցառումների ընթացքում Ի. Ալիևը չէր կարողնալու խուսափել Ն.Փաշինյանի հետ շփումներից, գուցե նաև չծրագրված բանակցություններից և օրակարգային առանցքային հարցերի քննարկումից(խաղաղության համաձայնագրի ստորագրումից հրաժարում, սահմանային լարվածության շարունակականության ապահովում և այլն։) Բոլոր պաշտոնական միջոցառումներին պետությունների ղեկավարները նստեցվել են հատուկ սկզբունքով՝ պետությունների անվանումների այբբենական կարգով. Հետևաբար Ալիևն ու Փաշինյանն իրար կողքի էին նստելու։ Իսկ դատելով ադրբեջանական կողմի վարքագծից՝ Ադրբեջանում խիստ նյարդայինանում են ներկայում խաղաղության հաստատման գործընթացի առաջմղման խոսույթից։

2. Մոսկվա չմեկնելու հանգամանքը ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվորեն կիրառում է ներքին լսարանում՝ նախագահի իմիջի ամրապնդման, նրա սկզբունքայինությունն ու հետևողականությունն ընդգծելու համար, որքան էլ ռուսական կողմը ջանք ու եռանդ չէր կիրառում տարբեր այցերի, հեռախոսզանգերի միջոցով ձգտելով հասնել Ադրբեջանի նախագահի՝ Ռուսաստան ժամանելուն։ Բաքուն ակնկալում է ադրբեջանական ավիաընկերության վթարի հետ կապված Մոսկվայի առարկայական քայլերին, ինչպես նաև՝ ոչ բարեկամական գործողությունների դադարեցմանը(պատգամավորի մուտքի արգելք, մեդիա, կիբեր հարձակումներ և այլն)։

3. Այս հանգամանքն ակտիվորեն օգտագործվելու է նաև արտաքին լսարանի ուղղությամբ գուցե ոչ հրապարակային մակարդակում՝ մասնավորապես ԵՄ տարաբնույթ շրջանակներում նոր հաղթաթղթեր ձեռք բերելու և դրանք նաև Հայաստանի դեմ կիրառելու հարցում։ Հատկապես հաշվի առնելով այն զգայուն արձագանքը, որ պաշտոնական Բրյուսելը միաժամանակ մի քանի մակարդակներում նախազգուշացրել էր անդամ երկրներին և գործընկերներին՝ խուսափել մոսկովյան միջոցառումներին մասնակցելուց։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Սուրեն Պապիկյանը մեկնել է Գերմանիա

Հաջորդ Lուրը

Թրամփը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կարմիր խաչը կշարունակի երկխոսությունն Ադրբեջանի հետ հումանիտար հարցերի շուրջ

07/04/2026
Ադրբեջան

Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

07/04/2026
Իրան

Իրանի պատերազմը երկարատև բացասական հետևանքներ կթողնի. ԱՄՀ

07/04/2026
Հաջորդ Lուրը

Թրամփը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կարմիր խաչը կշարունակի երկխոսությունն Ադրբեջանի հետ հումանիտար հարցերի շուրջ

07/04/2026

Պայթուններ Իրանի Խարգ կղզում

07/04/2026

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բոլոր աշխատանքներն ավարտված են լինելու. Ժաննա Անդրեասյան

07/04/2026

Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի միջև կամուրջը փակվել է

07/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)