Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1194-ով՝ կազմելով 85 996: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 1297 էր։
Նույն ժամանակահատվածում ապաքինվել է 2148 հիվանդ։ Ապաքինված հիվանդների ընդհանուր թիվը հասել է 63 113-ի ։
Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 94 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 5391: Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 88 դեպք էր արձանագրվել։
Մինչև այժմ 377 396 թեստ է անցկացվել։