Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է ապրիլի 22-ին արձանագրված նոր տեսակի կորոնավիրուսի տվյալները։
Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 37․535 թեստ, որոնցից 3․083-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 117 դեպք, առողջացել է 1․559 մարդ։
Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 98․674 հաստատված դեպք և մահվան 2․376 դեպք, առողջացել է 16․477 հիվանդ։ Ընդհանուր առմամբ անցկացված թեստավորումների թիվը կազմում է 750․944։
Նշենք, որ Թուրքիան կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվով տարածաշրջանում առաջ է անցել Իրանից։ Թուրքիայում վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 11-ին։