19-12-2025 / 12:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Ղարաբաղի կառուցումը» զինվորի գրպանից

2025/05/29 22:24
Ադրբեջան, Թուրքիա, Տեսակետ, Քաղաքականություն

Օրերս սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվել էր տեղեկություն, ըստ որի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում մի խումբ ադրբեջանցի զինծառայողների ամսական աշխատավարձերից 200-300 մանաթ գումար է պահվում Ղարաբաղին օգնելու անվան տակ:

Զինծառայողներն իրենց դժգոհությունն են արտահայտել շարունակական կերպով աշխատավարձերի նման պահումներից՝ նշելով, որ չեն առարկում Ղարաբաղին օգնելու մտքին, բայց իրենք չեն հավատում, որ այդ գումարն իսկապես ուղղվում է Ղարաբաղ, և դրա փոխարեն թող կոռումպացված պաշտոնյաների եկամուտներն օգտագործեն Ղարաբաղը կառուցելու համար: Զինծառայողների փոխանցմամբ՝ նրանց ստիպում են լռել և բողոքելու դեպքում սպառնում են։

Չնայած սպառնալիքներին՝ որոշ զինծառայողներ բարձրացրել են իրենց բողոքի ձայնը՝ օգտագործելով սոցիալական ցանցերը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի արձագանքել մեղադրանքներին: Տեղի ունեցողն Ադրբեջանում պետական համակարգի թափանցիկության նկատմամբ անվստահության արտահայտում է:

Նման դեպքերը ցույց են տալիս «արդարության վերականգնում» ու «մարդու իրավունքների պաշտպանություն» քարոզող Ադրբեջանի իրական պատկերը: Այսպես է Ադրբեջան պետությունը պահում իր փառաբանած ու գովերգած բանակի զինծառայողին։ Հետաքրքիր է նաև, որ թեման ոչ թե Ադրբեջանի հիմնական մասի, այլ իր կազմում գործող ինքնավար հանրապետության, իրենից աշխարհագրորեն բաժանված Նախիջևանի շուրջ է ծավալվում։

Այն տարածքի, որը հայտնի է եղել պետական պաշտոնյաների կամայականություններով, մարդու իրավունքների խախտումներով և այդ հարցում անմխիթար վիճակով։ Ավելին՝ այս ամենը տեղի է ունենում Նախիջևանի նկատմամբ Բաքվի ուղիղ վերահսկողության ներկա պայմաններում։ Քանի որ, արդեն 2 տարուց ավելի է անցել, ինչ Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել, և Իլհամ Ալիևն անմիջապես իրեն ենթակա լիազոր ներկայացուցչություն է ստեղծել ինքնավար հանրապետությունում` դրանով նպատակ ունենալով էլ ավելի խստացնել Բաքվից ուղիղ վերահսկողությունը Նախիջևանի նկատմամբ ինչպես պետական կառավարման, այնպես էլ անվտանգության ու ռազմական ոլորտներում։

Ուստի այս ամենն ադրբեջանական իշխանությունների թողտվության ու վարած ներքին քաղաքականության արդյունքն են։

Կարինե Մկրտչյան

Նախորդ Լուրը

Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն Գրիգորյան

Հաջորդ Lուրը

«ՀԱՄԱՍ»-ը կմերժի Վիտկոֆի՝ Գազայի նոր հրադադարի վերաբերյալ առաջարկը. BBC

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում ձերբակալվել է հայտնի լրագրողը

19/12/2025
Թուրքիա

Bloomberg. Թուրքիան մտադիր է ՌԴ-ին վերադարձնել S-400-ները

18/12/2025
Անվտանգություն

Թուրքիան իր ռազմական ներուժով ՆԱՏՕ-ում 4-րդն է

18/12/2025
Հաջորդ Lուրը

«ՀԱՄԱՍ»-ը կմերժի Վիտկոֆի՝ Գազայի նոր հրադադարի վերաբերյալ առաջարկը. BBC

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մեկնարկել են «Fly Kish» ավիաընկերության Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը

19/12/2025

Սիրիայում հիմնադրվել է «Հայկական միասնություն» կուսակցությունը

19/12/2025

Թուրքիայում ձերբակալվել է հայտնի լրագրողը

19/12/2025

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ «Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը»

19/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)