06-04-2026 / 12:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի հավանականությունն ավելի ու ավելի իրատեսական է թվում

2025/06/22 15:05
Իրան, Մերձավոր Արևելք


Արևելագետ Արմեն Պետրոսյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված հարվածները։

«Ինչպես նախորդիվ կանխատեսվում էր, տարածաշրջանային պատերազմի հավանականությունն ավելի ու ավելի իրատեսական է թվում։
ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված կործանարար հարվածները, փաստացի, նշանակում են, որ Վաշինգտոնն ուղղակիորեն ներքաշվել է Թեհրանի դեմ մղվող պատերազմում։

Հակամարտության ծավալման հետագա սցենարները մեծապես պայմանավորված են նաև Իրանի հաշվարկներից, արձագանքից։
Ըստ այդմ՝ կարելի է կանխատեսել զարգացումների մի քանի տարբերակներ.

1.Վատթարագույնը՝ Իրանը որոշում է պատասխանել ԱՄՆ-ին՝ տարածաշրջանի մի քանի երկրներում ամերիկյան ռազմաբազաների թիրախավորմամբ, որը ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ պատերազմի ամենաիրատեսական սցենարն է։

2.Իրանը «դեմքը փրկելու» և ամերիկյան ուղղությամբ հակամարտությունը չընդլայնելու նպատակով մի քանի խորհրդանշական հարվածներ է հասցնում տարածաշրջանի ջրային տարածքներում տեղակայված ամներիկյան ռազմածովային ուժերին, որտեղից, մեծ հավանականությամբ, իրականացվել է ամերիկյան գրոհը։ Այս սցենարի փոխադարձ ըմբռնումը բավականաչափ մեծ ներուժ ունի կանխելու հակամարտության աճը՝ հաշվի առնեով այն հանգամանքը, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների առանցքային հիմնավորումն իրանական «միջուկային սպառնալիքի» վերացումն է, և չկան այլ նպատակներ։

3.Այնուամենայնիվ, անկախ իրանական պատասխանի թիրախից և մասշտաբից, Իսրայելին հաջողվում է ապահովել ԱՄՆ-ի մասնակցությունը՝ Թել Ավիվի «պլան-մաքսիմումի»՝ Իրանում իշխող վարչակարգի տապալման գործողությունը։ Հաշվի առնելով Սպիտակ տանը պաշտոնավարող վարչակազմի առանձնահատկությունները՝ մեծ է հավանականությունը, որ Նեթանյահուի կառավարությունը կարող է հաջողել այս հարցում ևս։ Այս տարբերակը, իհարկե, ենթադրում է որոշակի տևողությամբ հյուծիչ պատերազմ՝ դարձյալԻրանի հարևանությամբ համակամարտության ընդլայնման հավանականությամբ։
Ամեն դեպքում Հայաստանի հարևանությամբ ընթացող պատերազմն աստիճանաբար ավելի ու ավելի վտանգավոր է դառնում՝ անխափան կերպով պահպանելով նախորդիվ նշված բոլոր մարտահրավերները»։

    Նախորդ Լուրը

    Թուրքիայի նախագահականի հայտարարությունը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին

    Հաջորդ Lուրը

    Իրանը չի հրաժարվի խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից․ ԱԳՆ

    Այլ Լուրեր

    Իրան

    ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

    03/04/2026
    Իրան

    Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

    03/04/2026
    Իրան

    Իրանում hակամարտnւթյունը կարող է երկար տևել և կունենա երկարաժամկետ հետևանքներ․ Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար

    03/04/2026
    Հաջորդ Lուրը

    Իրանը չի հրաժարվի խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից․ ԱԳՆ

    Հետևեք մեզ տելեգրամում

    Վերջին լուրեր

    Թրամփը պետբյուջեից 152 մլն դոլար է ցանկանում հատկացնել հայտնի «Ալկատրաս» բանտը վերաբացելու համար

    06/04/2026

    Ի՞նչ են կարդում Երևանում և մարզերում

    06/04/2026

    Ալիևը մեկնել է Վրաստան

    06/04/2026

    Օվերչուկ. ԵՄ-ին անդամակցելու դեպքում, ՀՀ-ն ավիահաղորդակցություն չի ունենա ՌԴ հետ

    06/04/2026
    Region Monitor

    Մեր մասին

    RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

     

    Կապ: [email protected]

    Հետևեք մեզ

    © 2024 RegionMonitor

    Welcome Back!

    Login to your account below

    Forgotten Password?

    Retrieve your password

    Please enter your username or email address to reset your password.

    Log In

    Add New Playlist

    • Հայաստան
    • Ադրբեջան
    • Իրան
    • Թուրքիա
    • Վրաստան
    • Մերձավոր Արևելք
    • Russian

    © 2024 RegionMonitor

    • Русский (Russian)