08-07-2026 / 08:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի ֆինանսների նախարարությունն անդրադարձել է Վրաստանում հայկական բեռների արգելափակման վերաբերյալ հայտարարություններին

2025/07/17 10:06
Հայաստան, Վրաստան, Տնտեսություն

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն արձագանքել է վրացական լրատվամիջոցների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Վրաստանում հայկական բեռների (ներառյալ գազային ապրանքների) արգելափակման վերաբերյալ հայտարարություններին։

«Ենթադրյալ «արգելափակման» վերաբերյալ արված հերթական ապատեղեկատվական հայտարարությունը լիակատար սուտ է, ծառայում է հանրությանը մոլորեցնելուն, գործակալությանը վարկաբեկելուն և խնդիրը քաղաքական հարցի վերածելու փորձին: Ցանկանում ենք պարզաբանել, որ բեռնաշրջանառության աճի պայմաններում միջազգային բեռնափոխադրումներին մասնակցող տրանսպորտային միջոցների բոլոր մաքսային ընթացակարգերը կատարվում են հատուկ/ակտիվ ռեժիմով՝ դրանց անխափան տարանցումն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Եկամուտների ծառայությունից հավելել են նաև, որ շրջանառվող լուսանկարներն ու տեսանյութերը, այդ թվում գազային արտադրանքով բեռնված տրանսպորտային միջոցները չեն արտացոլում մաքսային կետերում, այդ թվում՝ Կազբեգիի մաքսային անցակետում պատկերը։ Եկամուտների ծառայությունից հաստատել են սակայն, որ վերոնշյալ մաքսակետում «կարճ ժամանակահատված բեռնատարների տեղաշարժի աննշան ուշացում է եղել, որն ամբողջությամբ վերացվել է»։

Վրացական պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել է նաև, որ նախորդ տարի Կազբեգիի մաքսային անցակետով երկու ուղղությունով էլ մաքսային ձևակերպումներ են իրականացվել 364,670 բեռնատարի համար։

Նախորդ Լուրը

ՄԱԿ–ում տեղի է ունեցել ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումը

Հաջորդ Lուրը

ՀՀ նախագահը ՀԾԿՀ ղեկավարի հետ քննարկել է ՀԷՑ-ի կառավարման հետ կապված հարցեր

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թրամփն ու Էրդողանն Անկարայում կքննարկեն նաև Հարավային Կովկասում իրավիճակը

07/07/2026
Ադրբեջան

Կուպրաձե․ Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ

07/07/2026
Հայաստան

«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության նոր ԱԷԿ

07/07/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ նախագահը ՀԾԿՀ ղեկավարի հետ քննարկել է ՀԷՑ-ի կառավարման հետ կապված հարցեր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Հռոմում

07/07/2026

Չինաստանը հերքել է ռուս զինվորներ մարզելու մասին տեղեկությունները

07/07/2026

ՆԱՏՕ-ն ռազմական, հետախուզական և հակադրոնային պաշտպանության նոր ծրագրեր է ներկայացրել Անկարայում

07/07/2026

Թրամփն ու Էրդողանն Անկարայում կքննարկեն նաև Հարավային Կովկասում իրավիճակը

07/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)