22-05-2026 / 14:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Հեզբոլլահ». Զենքերը հանձնումը չի հանգեցնի Լիբանանի օկուպացիայի ավարտին

2025/08/06 10:26
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Դիմադրության ուժերի հանձնվելը հանուն Միացյալ Նահանգների, Իսրայելի և մի շարք արաբական պետությունների պահանջները բավարարելու համար չի ամրապնդի Լիբանանի ինքնիշխանությունը կամ վերջ չի դնի օկուպացիային: Այս մասին իր կողմնակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը։

«Եթե մենք հանձնենք մեր զենքերը, Իսրայելի ագրեսիան չի դադարի, ուստի մենք երբեք չենք համաձայնի օկուպացիայի ստվերի տակ մեր զորքերը զինաթափելու որևէ ժամանակացույցի: Թող Իսրայելը նախ իրականացնի 2024 թվականի նոյեմբերի 27-ի հրադադարի համաձայնագիրը»,-ընդգծել է քաղաքական գործիչը:

Քասեմը անընդունելի է անվանել ամերիկյան ծրագիրը, որի համաձայն իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեին հարավային Լիբանանի իրենց վերահսկողության տակ գտնվող երեք տարածքներից, իսկ դրա դիմաց «Հեզբոլլահ»-ն իր զինանոցի 50%-ը պետք է փոխանցեր լիբանանյան բանակին։

«Մենք չպետք է համաձայնվենք այս թակարդին՝ ֆինանսական օգնություն ստանալու համար, հակառակ դեպքում մենք կդառնանք նրանց (ԱՄՆ, խմբ.) կամակատարները»,-ասել է նա։

Շիաների առաջնորդի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Լիբանանի կառավարության անդամները քննարկում են ոչ կառավարական խմբավորումների զինաթափման ծրագիրը՝ «բոլոր զենքերը բացառապես լիբանանյան բանակի ձեռքում կենտրոնացնելու նպատակով»։ Lebanon 24 լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի իշխանություններին 30 օր է տվել այս ծրագրի առաջին փուլն իրականացնելու համար։

Նախորդ Լուրը

Թրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մոսկվա

Հաջորդ Lուրը

Էրդողանը փոխել է Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփն ու Նեթանյահուն Իրանի հարցով լարված հեռախոսազրույց են ունեցել

22/05/2026
Թուրքիա

Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը

21/05/2026
ԱՄՆ

Սպիտակ տունը հրապարակել է Մադուրոյի, Խամենեիի և Կաստրոյի լուսանկարը՝ «Թրամփի կողմից չեզոքացված Ամերիկայի թշնամիներ» գրառմամբ

21/05/2026
Հաջորդ Lուրը

Էրդողանը փոխել է Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները

22/05/2026

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կվերագործարկվի առաջիկա օրերին

22/05/2026

Ղազախստանի ՆԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել Թբիլիսիի հետ հատուկ ստորաբաժանումների պատրաստման փորձով կիսվել

22/05/2026

Իրանի խորհրդարանի պատգամավորը կոչ է արել վերագործարկել Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան երկաթուղին

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)