04-12-2025 / 09:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կայա Կալաս. «Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է դադարեցնել առևտրային կապերը Իսրայելի հետ»

2025/09/10 14:56
Մերձավոր Արևելք

Ստրասբուրգում ընթանում է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստը, որի օրակարգում է նաև Գազայում տիրող հումանիտար ճգնաժամը։ Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասն ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է դադարեցնել առևտրային կապերը և համագործակցությունը Իսրայելի հետ, սակայն անդամ երկրները խոչընդոտում են հետագա քայլերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գազայում շարունակվող պատերազմի համար Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում ԵՄ-ում առկա խորը տարաձայնություններն արտացոլվել են նաև լիագումար նիստի ժամանակ։ ԵԽ հիմնական և մեծ քաղաքական խմբակցությունների ղեկավարների ու պատգամավորների մեծ մասը ներկա չի գտնվել քննարկմանը։ ԵՄ գլխավոր դիվանագետի խոսքով՝ հնարավոր չէ որպես Միություն առաջ շարժվել, քանի դեռ անդամ պետությունները նույն տեսակետը չեն կիսում։

«Մեր գործողությունների տարբերակները հստակ են և մնում են սեղանին, սակայն անդամ պետությունները համաձայն չեն այն հարցում, թե ինչպես ստիպել Իսրայելի կառավարությանը փոխել ընտրած ճանապարհը», – նշել է Կալասը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստել է հնարավոր քայլերի «ցանկ», ներառյալ առևտրային կապերի դադարեցումը և Իսրայելի մասնակցության դադարեցումը «Horizon» հետազոտական ու նորարարական հիմնադրամին, սակայն «միասնություն չկա այն հարցում, թե ինչ քայլ պետք է լինի հաջորդը»։

Իսպանիան և Բելգիան նախընտրում են խիստ քայլեր, մինչդեռ Գերմանիան և Հունգարիան հանդես են գալիս ավելի զուսպ դիրքորոշմամբ։ «Կարծում եմ՝ պետք է շարունակենք դիվանագիտական ջանքերը Իսրայելի հետ, որովհետև ոչ մի տեղ չենք հասնի, եթե չխոսենք»,– եզրափակել է Կալասը։ Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն նախկինում ևս քննադատել է Իսրայելի կողմից քաղաքացիական օգնության արգելափակումը՝ մեղադրելով «տասնամյակների հումանիտար սկզբունքները» խաթարելու մեջ, սակայն այդ քննադատությունները գործնական քայլերի չեն վերածվել։

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Բեռլին

Հաջորդ Lուրը

Ինչո՞ւ են Հայաստանի կինոթատրոններում ֆիլմերը ցուցադրվում ռուսերեն

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտնել է Սիրիայի հետ համաձայնագիր կնքելու նախապայմանը

03/12/2025
Հայաստան

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին

02/12/2025
Անվտանգություն

Սպիտակ տունը մտահոգված է Սիրիայում Իսրայելի շարունակական հարվածներով

02/12/2025
Հաջորդ Lուրը

Ինչո՞ւ են Հայաստանի կինոթատրոններում ֆիլմերը ցուցադրվում ռուսերեն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)