04-12-2025 / 07:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պետերբուրգի հյուպատոսարանում մահացած են գտել Արցախի նախկին նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանին

2025/09/24 12:02
Արցախ, Հայաստան, Հասարակություն

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում: Ավագյանին անգիտակից վիճակում հայտնաբերել են զուգարանում: Նա այնտեղ է գտնվել մոտ 50 րոպե: Դուռը ստիպված էին բացել ԱԻՆ աշխատակիցները, ովքեր հայտնաբերել էին նրա մարմինը՝ կյանքի նշաններ չտված։

Դեպքի վայր ժամանած շտապօգնությունն արձանագրել է նրա մահը:

Նշենք,որ Սանկտ Պետերբուրգի դատարանում սեպտեմբերի 23-ին պետք է որոշվեր նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի խափանման միջոցը։ Սակայն դատական նիստից առաջ նա խնդրել էր դուրս գալ ծխելու և փախուստի էր դիմել,ապաստանել Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում:

Ավագյանը մեղադրվում է ավելի քան 4.2 միլիարդ ռուբլուց ավելի մաքսային տուրքերից խուսափելու մեջ:

Ռուսաստանում Ավագյանը Սանկտ Պետերբուրգի առևտրային նավահանգստի մաքսային բրոքերի գլխավոր տնօրենն է եղել: 2010 թվականից նա եղել է Դաշնային գույքի կառավարման գործակալության Լենինգրադի մարզի գրասենյակի պետի տեղակալ։ 2014 թվականից նա եղել է Սանկտ Պետերբուրգի հողօգտագործման և պաշտպանության գծով գլխավոր պետական տեսչի տեղակալ, իսկ ավելի ուշ՝ պետական հողային վերահսկողության վարչության պետի տեղակալ։

2022 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ Հայաստանի ոստիկանությունը Ավագյանին հետախուզման մեջ է դրել փողերի լվացման համար։ 2021 թվականին նա աշխատել է որպես Արցախի Ներքին գործերի նախարարության Պետական արտակարգ իրավիճակների ծառայության (ՊԱԾ) փոխտնօրեն։

Նախորդ Լուրը

Ո՞ր թեման է եղել ՄԱԿ ԳԱ-ում ամենաշատ քննարկվողը

Հաջորդ Lուրը

Թրամփն է հասել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը. Ռուբիո

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հայաստան

Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

03/12/2025
Հաջորդ Lուրը

Թրամփն է հասել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը. Ռուբիո

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)