24-05-2026 / 14:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԵԴ-ը երկարաձգել է Բաքվում պահվող հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրելու ժամկետը

2025/11/14 11:12
Հասարակություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ–ը երկարաձգել է Ադրբեջանում պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու համար սահմանված ժամկետը։ Այդ մասին հայտնել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից: ՄԻԵԴ-ն պահանջել էր Ադրբեջանից մինչև նոյեմբերի 4-ը տրամադրել 23 հայ գերիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ներառյալ նրանց առողջական վիճակը, սակայն այդ տվյալները սահմանված ժամկետում չեն ներկայացվել։

«Եվրոպական դատարանը նոյեմբերի 7-ին երկարաձգել է սահմանված ժամկետը։ Ըստ այդմ` Ադրբեջանի կողմից համապատասխան տեղեկությունները Եվրոպական դատարան կներկայացվեն մինչև սույն թվականի նոյեմբերի 18-ը։ Հաշվի առնելով վերագրյալը՝ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությանը հասանելի չէ հայցվող տեղեկությունը»,- հայտնել են գրասենյակից։

Միաժամանակ, գրասենյակից նշել են, որ Եվրոպական դատարանի տրամադրած տեղեկատվությունը Հայաստանի կառավարությանը որոշ դեպքերում կարող է չհրապարակվել՝ հաշվի առնելով այնտեղ առկա տվյալների գաղտնիության հնարավոր անհրաժեշտությունը։ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները շուրջ չորս ամիս մեկուսացված են միջազգային հանրությունից, նրանց չի տեսակցել որևէ անկախ դիտորդական կառույց։ Այդ ժամանակահատվածում բացակայում է ցանկացած պաշտոնական կամ միջազգային տեղեկատվություն՝ կապված նրանց պահման, ֆիզիկական և հոգեբանական վիճակի հետ։

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 23 հայերի գերեվարման փաստը։ Նրանցից 17-ը գերեվարվել են սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո։ Գերեվարվածների թվում են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ Ռուբեն Վարդանյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան, Դավիթ Իշխանյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան և Արայիկ Հարությունյանը։

Նախորդ Լուրը

Վթшրի է ենթարկվել թուրքական հրշեջ ինքնաթիռը․ կա զnհ

Հաջորդ Lուրը

Պապիկյան․ Սպառազինության դիվերսիֆիկացիան ՀՀ անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են

Այլ Լուրեր

Հասարակություն

Վրաստանի ՆԳՆ-ն սոցցանցերում ատելության խոսքի մոնիթորինգ կիրականացնի

22/05/2026
Հայաստան

Հանրային հեռուստաընկերությունը ենթարկվել է լայնածավալ կիբեռհարձակման

21/05/2026
Կարևոր

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիա» շարականը (տեսանյութ)

21/05/2026
Հաջորդ Lուրը

Պապիկյան․ Սպառազինության դիվերսիֆիկացիան ՀՀ անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026

Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստան 5000 ամերիկացի զինվորական ուղարկելու մասին

22/05/2026

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)