27-11-2025 / 23:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն այս փուլում չի դիտարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը

2025/11/26 14:19
Անվտանգություն, Կարևոր

Հայաստանն այս փուլում չի դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հարցը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթցաքում։ Անդրադառնալով Երևանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովներին չմասնակցելու, սակայն փաստաթղթերի ընդունմանը չխոչընդոտելու քաղաքականությանը Սաֆարյանը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումն արդեն հայտարարված է․ Երևանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, բայց չի խանգարում որոշումների ընդունմանը։

«Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա՝ ըստ ստեղծվող իրավիճակի։ Հայտարարվել է Հայաստանի բալանսավորման քաղաքականության մասին, և Հայաստանն այդ շրջանակում է ընդունում որոշումներ»,-նշել է փոխնախարարը։

Լրագրողների հարցին՝ ո՞րն է պատճառը, որ Հայաստանը, չմասնակցելով կազմակերպության աշխատանքներին, շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, Սաֆարյանը պատասխանեց․ 

«Այս փուլում քաղաքականությունն այդպիսին է։ Եթե հավելյալ դիրքորոշումներ կամ քայլեր լինեն, մենք դրա մասին կտեղեկացնենք»։

Հարցին՝ ԱԳՆ օրակարգում կա՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց, փոխնախարարը պատասխանեց․ «Այսպիսի խնդիր մեր առջև դեռ չի դրվել։ Եթե նման զարգացումներ լինեն, բոլորը կիմանան»։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը չի մասնակցելու նոյեմբերի 27-ին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը դեմ չէ համաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։

Նախորդ Լուրը

ԵՄ-ը Վրաստանում տեղի ունեցողներին չարձագանքելու պատճառով ավելի արագ է կորցնում այն․ Զուրաբիշվիլի

Հաջորդ Lուրը

Պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի այցելել Ադրբեջան․ Ալեն Սիմոնյան

Այլ Լուրեր

Թուրքիա

Անկարայում Հռոմի պապը հանդիպել է Էրդողանի հետ

27/11/2025
Անվտանգություն

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը, սակայն չի խոչընդոտում կազմակերպության որոշումներին․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

27/11/2025
Անվտանգություն

ՀՀ ԶՈւ–ում կանանց ներգրավումը ռազմավարական անհրաժեշտություն է․ ԱԽ քարտուղար

27/11/2025
Հաջորդ Lուրը

Պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի այցելել Ադրբեջան․ Ալեն Սիմոնյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Անկարայում Հռոմի պապը հանդիպել է Էրդողանի հետ

27/11/2025

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը, սակայն չի խոչընդոտում կազմակերպության որոշումներին․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

27/11/2025

Sprayground-ի ոսկեգույն ուղղաթիռը Դուբայի ավիաշոուի աստղն է դարձել

27/11/2025

Այրումներով մի՛ աղտոտեք օդը. մեկնարկել են շուրջօրյա խստացված միջոցառումներ

27/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)