02-04-2026 / 13:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Որքա՞ն արժե ամանորյա հանգիստը ՀՀ-ում

2025/12/22 10:54
Ժամանց

Aravot. am Հայաստանում ամանորյա հանգիստն այս տարի երկու անձի համար կարժենա 250 հազար դրամից մինչև 1 մլն դրամ եւ ավելի։ Այս օրերին զբոսաշրջային կենտրոնները տարատեսակ փաթեթներ են առաջարկվում ՀՀ քաղաքացիներին եւ արտերկրի հյուրերին՝ «Ամանորը Սյունիքում», «Ամանորը Ջերմուկում», «Ամանորը Ծաղկաձորում», «Ամանորը Գյումրիում» և այլն: Ամանորյա փաթեթները հիմնականում կազմված են 5 օր, 4 գիշերվա համար և, որպես կանոն, ներառում են ամանորյա գալա երեկո, երեք անգամյա սնունդ, երաժշտություն և այլն։

«Ամանորը Գորիսում» փաթեթների արժեքը երկու անձի համար 250-300 հազար դրամի սահմաններում է։ Վերջին տարիներին պահանջված ուղղություն է նաև Գյումրին, այստեղ հյուրանոցներում երկու անձի ամանորյա փաթեթի արժեքը 250-400 հազար դրամի սահմաններում է։ Համեմատաբար թանկ են Ծաղկաձորում և Ջերմուկում առաջարկվող փաթեթների գները։ Օրինակ՝ Ջերմուկի առողջարանային համալիրներում ամանորյա 5 օրվա փաթեթի արժեքը երկու անձի համար 600-800 հազար դրամ է, դրանում ներառված են նաեւ բուժական ծառայությունները։ Բայց Ջերմուկում որոշ հյուրանոցներ առաջարկում են նաև 250-300 հազար դրամանոց փաթեթներ, երկու անձի համար, սակայն դրանցում առողջարանային ծառայություններ ներառված չեն։

Թեև Ջերմուկում վերջին երկու տարիներին զբոսաշրջային հոսքերի վերականգնման միտում կա, այդուհանդերձ հարց է ծագում՝ որքանո՞վ են արդարացված այս գները, եթե հաշվի առնենք ՀՀ բնակչության եկամուտները, և կա՞ արդյոք պահանջարկ։ «Վիզիթ Ջերմուկ» զբոսաշրջային, տեղեկատվական հարթակի հիմնադիր Նարեկ Միրզոյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է, որ այս Ամանորին ևս սպասվում է, որ Ջերմուկի առողջարանները լեփ-լեցուն կլինեն։

Նա նշում է, որ առողջարանային Ջերմուկ քաղաքը Հայաստանում զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող ուղղություններից մեկն է տարվա բոլոր եղանակներին։ Իսկ ձմռան սեզոնին այստեղ ամենամեծ հոսքն ապահովվում է հենց Ամանորին։ Անդրադառնալով գներին՝ Նարեկ Միրզոյանն ասում է․ «Եթե մենք նայում ենք գնային քաղաքականության բացվածքը, թե տվյալ արժեքն ինչ ծառայություններ է ներառում եւ այդ արժեքը քանի անձի համար է նախատեսված, միանշանակ արդարացված գին է ստացվում։ Պայմանական 600-700 հազար դրամանոց փաթեթները երկու անձի համար են նախատեսված, հնգօրյա կացության արժեքն է դա, որի մեջ ներառվում են դեկտեմբերի 31-ի գալա ընթրիքը, հունվարի 1-2-ի տոնական երեկոները, երեք անգամյա սնունդը, մոտ 50 տեսակի բուժական ծառայություններ, լողավազան, մարզասրահ և այլն։

Ամանորյա գալա ընթրիքի և տոնական երեկոների ժամանակ հրավիրվում են երգիչ-երգչուհիներ, նվագախմբեր, դիջեյ, հանդիսավար, իսկ այդ ամենը ծախս է ենթադրում։ Այդ ամենը հաշվի առնելով՝ պատրաստվում են ամանորյա փաթեթներ՝ սկսած ամենամինիմալ արժեքներից մինչեւ ամենամաքսիմալ արժեքները։ Այս արժեքներն այսօր ամենաարդարացված արժեքներն են Հայաստանում։ Եթե համեմատում ենք, օրինակ, Եգիպտոսի գների հետ, Եգիպտոսի փաթեթներում այդ գնի շրջանակներում Ամանորին բացի ավիատոմսից ու հյուրանոցից այլ բան չի առաջարկվում։ Իսկ մենք նաև առողջարանային ծառայություն ենք մատուցում, հետևաբար, մեր փաթեթներն ավելի լայն են»։

Հայաստանցիներից ոմանք նախընտրում են ամանորյա տոներն անցկացնել արտերկրում, եւ տարիներ շարունակ կան նաեւ դժգոհություններ, որ գները Հայաստանում թանկ են, այդ պատճառով շատեր են նախընտրում Ամանորը անցկացնել, օրինակ, հարեւան Վրաստանում։ Հարցին, թե Հայաստանի բնակչության շրջանում պահանջարկ ունե՞ն Ջերմուկի եւ մյուս զբոսաշրջային վայրերի փաթեթները, Նարեկ Միրզոյանը պատասխանեց, որ ամանորյա տոները Ջերմուկում անցկացնում են հիմնականում հայաստանցիները, այսինքն՝ տեղացիների համար սա պահանջված, նաեւ հասանելի ուղղություն է։ Բայց նաեւ շատ ամրագրումներ են կատարվում արտերկրից, մասնավորապես, Ռուսաստանից։ «Հիմնական ամրագրումները հայերի կողմից են, բայց նաեւ տարբեր երկրներից եւս այցելում են, Հայաստանը հատկապես տոնական օրերին պահանջված ուղղություն է նաեւ արտերկրի զբոսաշրջիկների համար»,- նշեց նա։ Նարեկ Միրզոյանը տեղեկացրեց, որ այս փուլում Ջերմուկի հյուրանոցներում ամրագրումները մեծ թափով շարունակվում են․ «Ամանորին 10 օր կա դեռ, և ես կարծում եմ, որ, ինչպես միշտ, այս Ամանորին եւս Ջերմուկի հյուրանոցներում ազատ համարներ չեն լինի»։

Նախորդ Լուրը

Associated Press. Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից

Հաջորդ Lուրը

Ջենիֆեր Լոպեսը կրում է հայկական «Yeprem» բրենդի զարդերը

Այլ Լուրեր

Ժամանց

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026
Ժամանց

ՆԳՆ․ 3 անչափահաս մտել են «Կանազի» շենք, կիթառ նվագել ու տաքանալու համար այրել գույք

30/03/2026
Ժամանց

Հայաստանը ճանապարհորդներին առաջարկում է պատմության և արդիականության եզակի համադրություն․ Euronews

30/03/2026
Հաջորդ Lուրը

Ջենիֆեր Լոպեսը կրում է հայկական «Yeprem» բրենդի զարդերը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արևային էներգիայի միջոցով Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ առումով ինքնաբավ երկիր․ Փաշինյան

02/04/2026

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)